• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցություն սեմինար-հաշվետվությանը

Մայիսի 25-ին Երևան պլազայում կայացավ Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված «Աջակցություն կրթությանը՝ հանուն զարգացման» վերապատրաստումների հաշվետու փուլը: Վերապատրաստումը վերաբերվում էր ուսուցանող գնահատմանը, որը մեկնարկել էր դեռևս 2013 թվականի հոկտեմբերին: Ներկայացրի, թե ինչպես ենք կրթահամալիրում կիրառել վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները, ցուցադրեցի վերապատրաստման վերջին՝ երրորդ փուլում կրթահամալիրի օտար լեզվի դասավանդող Լուսինե Բուշի հետ կազմած «Մեր բակի էկոլոգիան» ներկայացումը, որը որպես ուսումնական նյութ վերապատրաստողների խնդրանքով փոխանցեցի համաշխարհային բանկի գրասենյակին: Ներկայացրի նաև, որ ամբողջացրել եմ վերապատրաստման երեք փուլերի արդյունքում ուսումնասիրած նյութերի  էլեկտրոնային փաթեթը, որը կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան»  գրադարանի միջոցով տրամադրվել է կրթահամալիրի դասավանդողներին: 

Համաշխարհային բանկի գրասենյակի աշխատակիցը հայտնեց, որ քանի որ ֆինանսավորումը կրճատված է, ուստի դեռևս կսահմանափակվեն վերապատրաստումների երեք փուլերով: Վերապատրաստման մասնակիցներին տրվեցին վկայագրեր: