• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական աշխատողների՝ 2015թ. հունիս-օգոստոսի վերապատաստումներ

Ստեղծագործ անհատի  կրթական պատվեր

  1. Կրթահամալիրի դպրոցի ղեկավարը մասնակցում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստումներին, սահմանված կարգով և ժամկետներում։
  2. Կրթահամալիրի հանրակրթական դպրոցում դասավանդողը որոշում է 2015թ. հունիս-օգոստոսի՝ իր մասնագիտական զարգացման բովանդակությունը և ձևը։
  • Ինքնակրթություն։ Դասավանդողը կրթահամալիրի մասնաժողովի հաստատմանն է ներկայացնում համապատասխան մասնախմբի հավանությանն արժանացած ինքնակրթության ծրագիրը։ Ծրագիրը պետք է պարունակի բովանդակությունը, ժամանակացույցը, ակնկալվող արդյունքը։
  • Կրթահամալիրային վերապատրաստում։ Դասավանդողն ընտրում է կրթահամալիրի մասնաժողովի հաստատած  վերապատրաստման ծրագրերից մեկը կամ երկուսը։ Ծրագիրը պետք է պարունակի բովանդակությունը, ժամանակացույցը, ակնկալվող արդյունքը։
  • Ատեստավորման համար վերապատրաստում։ Դասավանդողը ընտրում է ՀՀ ԿԳՆ հաստատած վերապատրաստող կազմակերպություններից մեկի կամ կրթահամալիրի առաջարկած ծրագիրը։ Վերապատրաստման արդյունքում դասավանդողը ստանում է վկայագիր, որ ներկայացնում է ՀՀ ԿԳՆ՝ ատեստավորման համար։
  • Արտակրթահամալիրային վերապատրաստում։ Դասավանդողն ընտրում և մասնախմբի ղեկավարի կամ կրթահամալիրի փոխտնօրենի գրավոր համաձայնությամբ մասնակցում է կրթահամալիրից դուրս կազմակերպվող մասնագիտական զարգացման որևէ ծրագրի, որ իրականացնում է կրթական կառավարական և ոչ կառավարական, միջազգային որևէ կազմակերպություն։ Վերապատրաստման արդյունքում դասավանդողը ներկայացնում է համապատասխան վկայագիր։

Կրթահամալիրը դասավանդողին, դպրոցի ղեկավարին վերապատրաստման համար տրամադրում է անհրաժեշտ դրամական աջակցություն։