• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վիտամինների մասին ողջ ճշմարտությունը

Գերմաներենից թարգմանեց Ժաննա Հարությունյանը
11-5 դասարան

Երկար ժամանակ վիտամինները համարվում էին հրաշք միջոց: Շնորհիվ այդ պրակտիկ դեղահաբերի հնարավոր էր  դառնում առանց մեծ ջանքերի առողջ սնուցում ստանալ:
Այն, որ մեր մարմինը իրեն այդքան հեշտությամբ  «խաբել» թույլ չի տա, իհարկե, նորություն չէ: Այդուհանդերձ յուրաքանչյուր երրորդ գերմանացին օգտագործում է վիտամիններ: Այս տվյալները հայտնել են Մաքս Ռուբնեռ ինստիտուտից: Գերմանացիները ավելի քան 800 միլիոն եվրո են ծախսում այս արտադրանքները գնելով: Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ վիտամինները կամ հավելանյութերը առողջությունը չեն բարելավում: Ընդհակառակը, նրանք կամ ոչ մի ազդեցություն չեն թողնում, կամ էլ մեծացնում են քաղցկեղ և  այլ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: Քանի որ մեծ չափաբաժնով ընդունված վիտամինները կարող են վնասել օրգանիզմին: « Սննդամթերքի միջոցով հնարավոր չէ ստանալ վիտամինների ահռելի քանակություն»,-  ասել է Մաքս  Ռուբնեռ ինստիտուտից Ինգրիդ Հոֆմանը «Ժամանակը» ամսագրին տված իր հարցազրույցում: Սակայն այս վիտամինները պարունակում են նաև այլ նյութեր, որոնց ազդեցությունը օրգանիզմի վրա դեռևս ճշտված չէ: Ուստի պետք է խուսափել քիմիայից և ընդունել բնամթերք:

Ղեկավար`Նաիրա Սարգսյան