• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

SOAD «Արթնացրեք հոգիները»

«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։
Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ է եղել։ Թուրքիայի կառավարությունը պետք է այս փրկիչներին գովերգի՝ որպես հերոսների, ոչ թե ժխտի ակնհայտ պատմությունը։
Պապս 5 տարեկանում տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը։ Ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող Ամերիկյան մանկատանը։ Միացյալ նահանգների «Մերձավոր արևելք հիմնադրամը» անհավանական մարդասիրական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես, որ այն փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում ճանաչելու համար այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեր, այլ նաև ամերիկացիների համար։
Ռուսաստանը նույնպես 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում, Օսմանյան կայսրության արևելյան սահմանին շատուշատ որբերի և երեխաների է փրկել։ Նրանք հիանալի մշակութային դաշնակից- հարևան են եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։ Լավ ընկերներ են։
Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով այս կամ այն երկրի հաճախորդը։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ շատ անելիքներ կան։ Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող ինստիտուցիոնալ անարդարությունից և դադարեցնել բնակչության նվազումը, որ այժմ տեղի է ունենում։ 
Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ (ռոքով) ցնցել ձեզ»։
Սերժ Թանկյան
23.05.2015
Հանրապետության հրապարակ
Լուսանկարը՝ PanARMERNIAN.net