• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անսահման երաժշտություն

Երեկ «Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի մարմարյա սրահում երգ ու պարի իսկական տոն էր: Բարեկամական տոն: Մեզ ու մեր ընկեր վրացիներին համախմբել էր երաժշտությունը: Մոտ երկու ժամ երգեր, պարեր, ծես, ուրախություն: Մեկը մյուսին էին հաջորդում հայկական ու վրացական պարերը: Մենք նկատեցինք, որ վրացական պարերը շատ երկար են ու գեղեցիկ: Աղջիկներն այնքան նազանքով էին պարում, տղաները` կրակոտ: Մեզ հատկապես դուր եկավ դհոլահարների ելույթը: Այնքա~ն էինք տարվել, արդեն մոռացել էինք մեր խենթ ու գիժ պարի մասին: Տիար Բլեյանի հորդորով մեր ընկերները միացան մեր պարին:

Մերի Առաքելյան և ընկերներ