• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայեր+վրացիներ

Բարև Ձեզ, մենք հիմա կպատմենք, թե ինչպես անցավ ապրիլի 14-ը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ինչպես գիտեք, մեր դպրոցում ամեն առավոտ ժամերգություն ենք անցկացնում, բայց այսօր այն հետաձգվեց:  8.3 դասարանում առաջին ժամը հայոց լեզու էր, մենք միասին հարցեր մշակեցինք, որոնք տալու էինք վրացի ընկերներին: Դասից հետո դպրոցի երեխաների հետ միասին իջանք մարմարյա սրահ: Սկսեցինք պարել և ուրախանալ: Ուշացումով մարմարյա սրահ մտան մեր վրացի ընկերները, և մենք սկսեցինք մեր ուրախ տրամադրությունը կիսել նրանց հետ: Ժամերգությունից հետո  վրացի ընկերների հետ շրջեցինք քաղաքում, պատմեցինք Երևանի պատմությունը: Այնուհետև գնացինք խամաճիկների թատրոն, որտեղ նայեցինք «Արքայադուստրը սիսեռի վրա» ներկայացումը: Մեզ ներկայացումը շատ դուր եկավ, հուսով եմ` հյուրերին նույնպես: Այդպես եմ ասում, որովհետև մեր հյուրերը  հայերեն չէին հասկանում: Տեսնելով, որ շատ ենք սովածացել, տիար Բլեյանը մեզ փքաբլիթներ հյուրասիրեց: Ժամը երկուսին դպրոց վերադարձանք: Դպրոցում նայեցինք  գեղարվեստի դպրոցի սովորողների պատրաստած ներկայացումը, վրացիները շատ տպավորված էին: Ներկայացման ավարտից հետո, գրադարանում  մամլո ասուլիս տեղի ունեցավ, այնուհետև շարունակեցինք ուրախանալ, որովհետև  սկսվեց վրացական և հայկական պարերի ցուցադրություն-մրցույթ: Ահա  այսպես անցավ մեր հագեցած օրը վրացի ընկերների հետ: