• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բանավեճ: Կենտրոնում Միջին դպրոցի սովորողներն են...

Տնտեսագետի ակումբը տեղեկացնում է, որ մարտի 31-ին, ժամը՝ 10:30-11:15,   «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի շրջանակներում տեղի կունենա ծրագրով նախանշված առաջին բանավեճը: «Գյուղատնտեսություն, թե՞ արդյունաբերություն» թեմայով բանավիճելու են Միջին դպրոցի սովորողները:

Դիրքերը կպաշտպանեն.

«Գյուղատնտեսություն»՝ Մարիամ Մանսուրյան, Անի Ջանոյան, Արաքս Հովհաննիսյան,

«Արդյունաբերություն»՝ Էրիկ Թելունց, Միքայել Գրիգորյան, Էմիլ Հովհաննիսյան:

Մրցութային հանձնաժողովի կազմը՝

Նարեկ Ղազարյան (ԿԲ դրամավարկային վարչություն),

Արաքս Մանուչարյան (Կենտրոնական բանկի` սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն),

Լիլիթ Գասպարյան (Ավագ դպրոց, գրասենյակի ղեկավար):

Վարող՝ Ա. Երանոսյան

Մանրամասները՝ այստեղ...