• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի ծառի պատմություն

Ես Սամվել Համբարյանն եմ: Սովորում եմ  Նոր դպրոցի 3-2 դասարանում: Առաջին դասարանում դպրոցի այգում մեր դասարանին հատկացված  տարածքում տնկել եմ մի կեռասենի, որը պապիկս էր ինձ նվիրել, ու այն խնամել մեծ սիրով: Արդեն երկրորդ տարին է, որ իմ ծառը ծաղկում է: Անցյալ տարի բերք չտվեց այն: Հույսս չեմ կորցնում, որ այս տարի ծառս բերք է տալու: Մեր դասարանցիներով որոշել ենք նույն տարածքում տնկել ու խնամել նոր ծառեր ու թփեր: