• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վաղը կմեկնարկի «Տնտեսական միամսյակ» ստուգատեսը...

Սիրելի՛ դպրոցականներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Child & Youth Finance International կազմակերպության “Global Money Week” ծրագրի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  «Տնտեսագետի»  ակումբը  ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ մարտի 9-ից 31-ը կազմակերպում է ուսումնական միջոցառումների շարք (նախագիծը տես այստեղ): 
Ստուգատեսին  կարող են մասնակցել 8-ից 12-րդ դասարանի աշակերտները:
Ստուգատեսի մասնակիցները կստանան վկայագրեր, իսկ ակտիվ մասնակիցներն ու հաղթողները կարժանանան խրախուսական մրցանակների:
 
Տեղեկացնում ենք, որ մարտի 9-ին ստուգատեսի շրջանակներում տեղի կունենա առաջին սեմինարը, որը կվարի ՀՀ ԿԲ աշխատակից Արաքս Մանուչարյանը...