• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մրցաշարեր

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում Գիտակների ակումբը կազմակերպում է անհատական և թիմային ինտելեկտուալ բաց մրցաշարեր: Անհատական մրցաշարերը կանցկացվեն երկու մրցակարգով` «Այբուբեն»  և «Своя игра»: Առաջինին կարող են մասնակցել միջին դպրոցի սովորողները, իսկ երկրորդին`  ավագ դպրոցների սովորողները: Խմբային մրցաշարը կանցկացվի «Բռեյն-ռինգ» մրցակարգով: Թիմերում կարող են հանդես գալ սովորողներ`  սկսած ութերորդ դասարանից: Անհատական մրցաշարերի մեկնարկը կտրվի մարտի 11-ից, իսկ թիմային մրցաշարինը` մարտի 17-ից: Անհատական մրցաշարերի հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի տասը, իսկ թիմային մրցաշարի հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 15-ը:

Հայտերը կարող եք ուղարկել  [email protected],  [email protected] էլ. հասցեներին:

Հարգանքով`  «Ապոլլոն» գիտակների ակումբ: