«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Նրա գրադարանի բազմաթիվ գրքերի մեջ Թուման֊յանի ձեռքով արված նշումներ կան, որոնք ցույց են տալիս, թե ինչ գործուն ընթերցող է եղել մեր մեծ բանաստեղծը։ Նա իր ծով գիտելիքները ձեռք է բերել իր սեփական համալսարանում, այսինքն՝ գրադարանում։
Իսկ դա այն ժամանակների համար խոշոր գրադարան էր՝ իր ավելի քան 8000 կտոր գրքերով։ Թումանյանն ինքն է ընտրել և գնել այդ ամբողջ գրականությունը, դասավորել այն ըստ բովանդակության, քարտագրել, ընթերցանության համար գրքեր տվել ծանոթներին, մի խոսքով՝ եղել է իր գրադարանի աշխատողը։
Ռաֆայել Իշխանյան «Մեր ինքնության գլխավոր նշանը» Ե.:Նաիրի,1991.-էջ 69-75