• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բառակույտ

Ինձ դուր են գալիս դպրոցի բոլոր ուսումնական առարկաները։ Մասնավորապես` պատմությունը, քիմիան, ֆիզիկան և այլն։ Ինձ դուր է գալիս ընթերցանությունը, բայց չգիտես ինչու, ես հայերեն կարդացած նյութերի հիմնական մասը, դասագրքերը և դրանցում առկա թեմաները չեմ ընկալում։ Ես փնտրում էի լուծումը և գտա այն։

Գրքի մեջ ամեն ինչ շատ բարդ է բացատրված։ Երբ ես կարդում եմ գիրքը, ես ոչինչ չեմ հասկանում, իսկ երբ նույն գրքի դասը բացատրում է իմ ուսուցիչը ես շշմում եմ, թե ինչու՞ ծախսեցի կես ժամ ժամանակ, եթե կարող էի հասկանալ դա հինգ րոպեում։

Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ ռուսերենով գրված Հայոց պատմության դասագրքից ես ավելի շատ բան եմ հասկանում մեր պատմության մասին, քան հայերենով շարադրված գրքից:

Եթե գրքում գրվածը, ուղղակի գրական ինչ որ «Բաներ» են, ուրեմն ես անգրագետ եմ, և ինձ հետ անգրագետ են մեծանում աշակերտների 98,4 տոկոսը։

Պետք է գրքերի վերակառուցումը սկսել 0-ից։ Պետք է հանել անհասկանալի տերմինները, կամ ՝ բացատրել ավելի հասկանալի մեթոդով։ 

Սերունդը փոխվել է և որպեսզի ինչ որ բան հասկանա ՝ պետք է փոխել նաև սերունդին «սովորացնող» գործիքները։

Ընդունված է ասել, որ մենք կյանքի վերաբերյալ անհրաժեշտ հմտությունների հիմնական մասը ձեռք ենք բերում մինչև 12 տարեկան: Իսկ մնացած` ինտելեկտուալ, գիտական և տերմինաբանական բաղադրիչները, այդ տարիքից հետո: Այսինքն, դասագրքային լեզուն այս առումով, հատկապես միջին և ավագ դպրոցներում, պետք է լինի հնարավորինս պարզ և մատչելի շարադրված, քանի որ տարիքային մի շեմից անցումը մյուսին` չի ենթադրում տերմինների և բարդ բառերի իմացության հսկայական բազա: Սակայն մեր դասագրքերի պարագայում բոլորովին հակառակն է: Տպավորություն է ստեղծվում, որ 15 տարեկանի համար նախատեսված դասագիրքը գրված է 19-20 տարեկան, մասնագիտական կողմնորոշում ունեցով և այդ ուղղությամբ սովորող մարդկանց համար: Սա օրինաչափ չէ, առավել ևս, որ հաշվի չի առնված ներկայիս 10-րդ դասարանցու և ենթադրենք 5 տարի առաջվա 10-րդ դասարանցու սոցիալականացում, հետաքրքրությունների շրջանակը և իմացական աստիճանը:

Հ. Գ.

Եթե չենք կարող լուծել այս խնդիրը, ուրեմն առաջարկում եմ ավելացնել նոր դասընթաց՚  տերմինաբանություն:

Էրիկ Ոսկանյան, Վարժարան 10-րդ դասարան