• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կաբինետի ղեկավարի աշխատակարգ

Կաբինետի (արհեստանոցի, արվեստանոցի, լաբորատորիայի) ղեկավարը կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է, ում կրթահամալիրի դպրոցի, քոլեջի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Կաբինետի ղեկավարը.

  • կազմակերպումևապահովումէիրենկցվածկաբինետի(այդթվում՝պատուհանների, միջնորմներիևպատերի) մաքրությունը.
  • ապահովումէկաբինետումգտնվողուսումնականմիջոցների(այդթվում՝ինտերնետկապի) անխափանգործունեությունը.
  • կազմակերպում է վնասված գույքի, հատակի, միջնորմների, պատերի նորոգումը.
  • ջեռուցման սեզոնի ընթացքում կազմակերպում է ջեռուցման մարտկոցներից օդը հանելու աշխատանքը.
  • ջեռուցման սեզոնի ընթացքում սահմանված կարգով գրանցում է կաբինետի ջերմաստիճանը.
  • հետևում է կաբինետի օդափոխությանը.
  • էլեկտրականության հետ կապված հարցերով դիմում է Մկրտիչ Ղազարյանին, տեխնիկայի և ինտերնետի հարցերով՝ Սեն Միքայելյանին, փայտի և ապակու հարցերով՝ Կարապետ Դանիելյանին, ջեռուցման հետ կապված հարցերով՝ Էդուարդ Գավարյանին, կանաչի տարածքի խնամքի հետ կապված հացերով՝ դպրոցի պարտիզպանին, մաքրության հարցերով՝ դպրոցի տնտեսուհուն։ 
  • ապահովում է կաբինետին կից կանաչ տարածքի ամենօրյա խնամքը, բարեկարգումը (առաջին (նախկին նկուղային), երկրորդ (նախկին առաջին) հարկի կաբինետների դեպքում).  

Կաբինետի ղեկավարը սահմանված չափի լրավճար է ստանում դպրոցի ուսումնական լրավճարներից: