• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարան

Խաղարկային դատարանի հերթական նիստը սկսվեց 2015 թվականի փետրվարի 5-ին: Քննարկվում էր վարժարանի 11-րդ դասարանի սովորող Նարեկ Սահակյանի հայցն ընդդեմ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի սննդի կազմակերպմանպատասխանատուների:
Հայցվորը ներկայացրեց իր հայցը, որի հիմնական պահանջն էր` մեջբերում եմ.
«1) Արգելվում է վաճառել այնպիսի ուտելիք,որը կարող է վնասել դասավանդողների ևսովորողների օրգանիզմը՝ հում ապխտած մսիցպատրաստված ուտեստներապխտած,կիսաապխտած երշիկեղեննրբերշիկմակարոն՝աղացած մսով կամ առանց դրամարգարինով,սփրեդով կամ յուղով պատրաստված ուտեստներ ևայլն:
2) Բուսակեր սովորողների համար բացի մսովուտեստներիցպատրաստել նաև ոչ մսայինուտեստներ
Հայցում նա ավելացրեց, որ նմանատիպ ուրիշ կետեր կասի դատարանում, սակայն դատարանում նա ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի:
 Դատի ընթացքում պարզվեց, որ պատասխանող կողմը մեծամասամբ չի տեղադրել ճաշացանկը mskh-ում: Պատասխանող կողմը անծանոթ է եղել առողջապահության նախարարի հրամանին, և հետևապես չի կատարել: Նաև բաղոք կար, որ ճաշացանկի կազմման մեջ ընդհանրապես ներգրաված չեն սովորողները և ուսուցիչները, հետևապես չէի համնկնում «միջին» սովորողի պահանջները ճաշացանկին բաղադրությանը: Բողոք կար, որ պատասխանող կողը համային առումով ընդհանրապես անհամապատասխան մթերքներ է «կտրատում, խառնում իրար և ներկայացնում որպես աղցան»: Դրան պատասխանող կողմը պատասխանեց` «Թե կոնկրետ ո՞ւմ` ներողություն արտահայտությանս համար, բերանի համար համային առումով մթերքները չեն համապատասխանում իրար»: Ինչին հայցվորը կողմը պատասխանեց, որ սովորողների համար: Ավագ դպրոց-վարժարանի տնօրեն Տիար Գևորգը միջնորդություն ներկայացրեց ընդգրկվել որպես երրորդ կողմ Պատասխանող կողմից, իսկ վարժարանի դասավանդող Վահրամ Թոքմաջյանը միջնորդություն ներկայացրեց ընդգրկվելու դատարանի կողմից, որպես երրորդ կողմ Հայցվորի կողմից: Պահանջ կար բուսակեր սովորողների համար ճաշացանկում ավելացնել բացառապես բուսական ուտեստներ: Նաև Հայցվոր կողմը ասաց, որ եղել են դեպքեր, երբ նոր պատրաստվող սնունդի մեջ օգտագործվել են անցած օրվա չվաճառված սնունդի մասեր: Պատասխանող կողմը մասնակի ընդունեց իր մեղքը, ասելով, որ եղել է ընդամենը երկու այդպիսի դեպք և երկուսի ժամանակ էլ սովորողները տեղյակ են եղել: Առաջի անգամ իրենց մեղքով, երկրորդ անգամ` առաքիչի: Դատարանը որոշեց նշանակել անկախ փորձաքննություն սննդի չափաբաժնի, որակի և առողջապահության նախարարի համապատասխան հրամանի կատարման վերաբերյալ և արդյունքները ներկայացնել հաջորդ նիստին: Պարոն Բլեյանը ասաց, որ կրթահամալիրը գումար չի աշխատում սնունդ վաճառելով, որ ամբողջ սնունդը վաճառվում է ինքնարժեքով: Պարոն Բլեյանը նշեց, որ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը` երկու կողմին էլ գոհացնող հաշտության համաձայնագիր կնքելն է: Ինձնից ավելացնել, որ խաղարկային դատարանը առաջադիմությունն ապահովող լավ տարբերակ է: Եվ նման հաշտության համաձայնագրեր կնքելուց է, որ դպրոցը տեղում չի կանգնում և դառնում է էլ ավելի ջերմ և հարմարավետ միջավայր ուսումնառությունը կազմակերպելու համար:
                                                  Դատավորի օգնական` Հարություն Ղազարյան