• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայց

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» խաղարկային դատարան
Հայցվոր՝ Նարեկ Սահակյան
Պատասխանող՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սննդի կազմակերպման պատասխանատուներ:
 
Ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 8-րդ գլխի 8.5 կետի` «Աշխատողն իր հիմնական աշխատատեղում ունի աշխատանքային պայմաններ, սնվելու պայմաններ»:
Այսինքն, աշխատողն ունի սնվելու պայմաններ, իսկ մենք` սովորողներս` ոչ:
Չնայած, որ ներքին կարգապահական կանոններում սովորողների սնվելու հետ կապված ոչ մի կետ չկա, կրթահամալիրում փորձում ենք սնվել առողջ սննդով: Ավագ-դպրոց վարժարանում գրեթե միշտ սնունդը չի բավականացնում սովորողներին ու ուսուցիչներին, քանի որ սնունդը շատ քիչ քանակով է վերցվում գլխավոր խոհանոցից: Հաճախ բախվում ենք տգեղ տեսարանների` ուսուցիչը կամ սովորողը վերցնում է ուտելիքով լի վերջին ափսեն, և մյուս սովորողներին ու ուսուցիչներին ուտելիք չի մնում:
Ավագ-դպրոց վարժարանի ենթակայքում վերջին անգամ ճաշացանկը տեղադրվել է մեկ ամսից էլ դեռ առաջ: Այսինքն` արդեն մեկ ու կես ամիս է, ինչ Ավագ-դպրոց վարժարանի սովորողներս տեղյակ չենք, թե ինչ ենք ուտելու վաղը:
Մայր դպրոցի խոհարարը պատրաստում է այնպիսի աղցաններ, որոնց բաղկացուցիչ մասերը անհամապատասխան են իրար: Օրինակ` կաղամբն ու հավի կրծքամիսը համային առումով ոչ մի ձև չեն համապատասխանում իրար, և այդ աղցանը ուտելը այնքան էլ հեշտ բան չէ: Իսկ երբ կաղամբն ու գազարը ուղղակի կտրատում և խառնում են իրար, դա դեռ չի նշանակում, որ այն աղցան է, սակայն մեզ այն մատուցում են աղցան անվանման տակ:
Ըստ Առողջապահության նախարարության 2014 թվականի հունիսի 6-ին հրապարակած N 32-Ն հրամանի, արգելվում է դպրոցում վաճառել շատ ու շատ բաներ: Ստորև ներկայացնում եմ արգելված, բայց դպրոցում վաճառվող ուտելիքները:
5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվովառանց կրկնակի թերմիկ մշակման,
Հաճախ են լինում դեպքեր, երբ վերջանում է այդ օրվա ուտելիքը, և մեզ վաճառում են նախորդ օրվա մնացած ուտելիքները, ինչը օրենքի խախտում է:
Մակարոն, այն էլ՝ մսով, պատրաստվում է շաբաթական մի քանի անգամ:
Ըստ նույն հրամանի՝
12. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշորը ներառում է թարմ մրգերև (կամհյութ (ըմպելիքև կազմում է օրվա կալորիականության 5-10%:
Ուստի, առաջարկում եմ, որ բացի մայր դպրոցի գլխավոր խոհանոցից, մրգեր վաճառվեն նաև Ավագ-դպրոց վարժարանի խոհանոցում:
Քանի որ հիմա ցուրտ է, առաջարկում եմ խոհանոցում վաճառել թեյ, կակաո և նմանատիպ տաք ըմպելիքներ:
Այլ խնդիրներ, բնակաբար, կան, բայց դրանք կքննարկենք դատի օրը:
Իմ հայցապահանջն է, որ կարգավորվի ճաշացանկը և սննդի կազմակերպումը Ավագ-դպրոց վարժարանում լինի հնարավորինս համակարգված: Նաև առաջարկում եմ կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում ավելացնել կետ կամ կետեր՝ սննդի կազմակերպման վերաբերյալ: Օրինակ`
1)      Արգելվում է վաճառել այնպիսի ուտելիք, որը կարող է վնասել դասավանդողների և սովորողների օրգանիզմը՝  հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ, ապխտած, կիսաապխտած երշիկեղեն, նրբերշիկ, մակարոն՝ աղացած մսով կամ առանց դրա, մարգարինով, սփրեդով կամ յուղով պատրաստված ուտեստներ և այլն:
2)      Բուսակեր սովորողների համար բացի մսով ուտեստներից, պատրաստել նաև ոչ մսային ուտեստներ:

 

Նմանատիպ այլ կետեր, առաջարկներ կարվեն դատի օրը:

Շնորհակալություն ​​​