• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միացան նաև Վանաձորի թիմերը

Բնագիտատեխնիկական ստուգատեսը իր ողջ հմայքով հասավ նաև Վանաձոր: Այսօր ժամը՝ 16:00-ին, Վանաձորը ներկայացնող խմբերը ժամանեցին Բանգլադեշ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ: Հյուրերի հետ մանրամասն ծանոթացանք Գեղարվեստի դպրոցում կազմակերպված ճաշի ժամանակ: Պարզվեց, որ խմբերի պատասխանատուների ղեկավարները առաջին անգամը չէ, որ կրթահամալիրում են և հասցրել են այստեղ ընկերներ ձեռք բերել:

Քիչ անց մեզ միացան նաև Շուշիի «Խաչատուր Աբովյանի» անվան դպրոցի մասնակիցները, ու միասին շարժվեցինք մայր դպրոց: Մայր դպրոցում՝ բնագիտության լաբորատորիայում, մեզ էին սպասում մնացած մասնակիցները, որտեղ մեր Վանաձորի հյուրերին անակնկալ էր սպասում, նրանց դիմավորեցին հին ծանոթները Սպիտակ քաղաքից:

Քանի որ ստուգատեսի ընթացքը համընկավ նաև բանակի օրվա հետ, ուստի այսօրվա երևանյան զբոսանքը սկսեցինք Եռաբլուր այցելությամբ: Հետո մեր ուրախ ավտոբուսը ուղղություն վերցրեց դեպի Հանրապետության Հրապարակ: Մոտ կես ժամ Երևանի կենտրոնում զբոսնելուց հետո մեզ անակնալ մատուցեց նաև երևանյան եղանակը, հունվար ամսին տեղացող անձրև ամեն տարի չի, որ կհանդիպի: Մեզ այլ բան չէր մնում, քան շտապ վերադառնալ դեպի կացարան:
Կացարանում հյուրերին տեղավորելուց հետո ես ու Գնելը արագ շտապեցինք դեպի տուն, քանի որ հունվարի 29-ինի ծրագիրը բավականին պատասխանատու ու հագեցած է սպասվում: