• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախակրթարանների խմբերն աշխատում են

Կրթահամալիրի նախակրթարանների խմբերում, չնայած շաբաթ օրվան և սաների սակավությանը, աշխույժ,  ուրախ մթնոլորտ է:   
Գեղարվեստում ընկեր Ինգան, Քրիստինեն ու Բուրաստանը խմբասենյակը մարզասրահի են վերածել։
Նոր դպրոցում, երբ ես այնտեղ էի, ամանորի մուլտֆիլմ էին դիտում։ 
Դպրոց-պարտեզի ընկեր Կարինեի ու Մելինեի սաները, երաժշտական գործիքներով են տարված. իսկական «Շրխկան» փո՜քր համույթ:   
Հենց հիմա Հիմնականի սաներն ու դաստիարակները «Ձնեմարդու քիթ» խաղն են խաղում, քոլեջում  արդեն ճաշում են:
Ճաշն էլ տոնական է և համեղ։ 
Թող մայրիկները զբաղվեն ամանորյա գործերով, մենք իրենց երեկոյան կօգնենք: