Նախագիծը միտում ունի բարձրացնելու կրթահամալիրում ստեղծվող տեսանյութերի և ֆոտոշարքերի որակը, խրախուսելու հեղինակների ակտիվ գործունեությունը։
Շաբաթական կտրվածքով առանձնացվելու են ամենալավ և ամենավատ տեսանյութերն ու ֆոտոշարքերը։ Կներկայացնենք դրանց թերություններն ու առավելությունները՝ հիմնավորելով մրցանակի շնորհումը։
Մեր աշխատանքային խումբը հետևելու է միայն կայքի գլխավոր էջում թողարկվող նյութերին։ Խնդրում ենք ծրագրի ղեկավարներին, դասավանդողներին ուշադիր լինել, գնահատելի-որակյալ նյութերը բերել կայքի առաջին էջ կամ ուղարկել մեզ՝
[email protected] հասցեին։
Արդյունքները կամփոփվեն ամեն շաբաթ՝ ուրբաթօրյա ընդհանուր մեդիապարապմունքի ժամանակ։
Աշխատանքային խումբ՝ Սուսան Ամուջանյան, Մարինա Մկրտչյան, Անի Սարգսյան