• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման 7-9-րդ դասարաններ

2010-2011 ուստարի
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 2010թ. ապրիլի 27-ի նիստում
 
Ուսումնական դասընթացներ
 
Շաբաթական ժամաքանակ
VII
VIII
IX
Հայոց լեզու
3
3
3
Գրականություն
2
2
2
Ռուսաց լեզու
2
2
2
Անգլերեն
3
3
3
Հանրահաշիվ
2
2
2
Երկրաչափություն
2
2
2
Ֆիզիկա
2
2
2
Քիմիա
1
1
1
Կենսաբանություն և էկոլոգիա
2
2
1
Պատմություն
2
2
2
Աշխարհագրություն
1
1
1
Հասարակագիտություն
-
1
2
Արվեստ
1
1
1
Երաժշտություն
1
1
1
Տեխնոլոգիա
2
2
 2
Մեդիատեխնոլոգիաներ
1
1
1
Ֆիզիկական կրթություն և անվտ. կենս.
3
3
3
Սովորողի ընտրած գործունեություն
4
4
4
Ընդամենը
34
35
35
Լրացուցիչ կրթություն
3
3
3
 
Ուսումնական պլանի պարզաբանումներ
 
  1. Ուսումնական պլանը «Սովորողի նախասիրության զարգացման և մասնագիտական կողմնորոշման հիմնական կրթություն» ուսուցողական ծրագրի հավելվածն է:
  2. Ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 27-ին: Ուսումնական տարվա ընթացքում տրվում են արձակուրդներ ԿԳ նախարարության սահմանած ժամանակացույցի համաձայն: 7-8-րդ դասարանցիների համար ուսումնական տարին ավարտվում է հունիսի 18-ին:
  3. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
  4. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական ճամփորդությունները, ակումբային գործունեությունը, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները, ուսումնական ստուգատեսները կազմակերպելուն:
  5. Ուսումնական օրը սկսվում է ուսուցողական ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  6. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն:
  7. 7-9-րդ դասարաններ ընդունվում են համապատասխան դասարանների սովորողները, ում ծնողներն ընտրում են կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:
  8. Դասարանում սովորողների միջին խտությունը 22-26 է: Ծրագրի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը կարող է թույլատրել պակաս խտություն ունեցող դասարանների գործունեությունը` ծրագրի ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ:
  9. Ըստ սովորողների ընտրած գործունեության սահմանված կարգով կարող են գործել խորացված ուսուցման դասարաններ:
  10. Սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության ժամանակ գործնականում կիրառում է օտար լեզուներ, ՏՀՏ: Տնային առաջադրանքներ տրվում և ստուգվում են նաև էլեկտրոնային եղանակով:
  11. Հայոց լեզու առարկան ներառում է գործնական քերականություն, գրաբար և խոսքի մշակույթ: 
  12. «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաների ուսուցումը կազմակերպվում է 2 խմբով լաբորատորիաներում` փորձի հիման վրա, ՏՀՏ օգտագործմամբ:
  13. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն», «Մաշկի և մազերի խնամք», «Մեդիատպագրություն» դասընթացներից, կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
  14. «Մեդիատեխնոլոգիաներ» առարկան ուղղված է թվային տեխնիկական միջոցների և դրանց սպասարկող համակարգչային ծրագրերի յուրացմանը:
  15. «Արվեստ» առարկան ընդգրկում է կինոդիտում, թատրոն, թանգարաններ և վիրտուալ ցուցադրություններ, ծեսի և տոնի կազմակերպում:
  16. Սովորողները և դասավանդողները պարտադիր ինքնասպասարկման աշխատանքներին` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք, մասնակցում են սահմանված կարգով: Այդ աշխատանքները ուսումնական ծանրաբեռնվածության մաս չեն կազմում:
  17. Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը:
  18. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, օլիմպիադաներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Առանձին դասընթացների համար դրանց ծրագրերով նախատեսված կարգով գործում են գնահատման այլ ձևեր:
  19. Ուսումնական գործընթացի արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, հեռարձակվում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին: Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, հաշվետու հավաքներում:
  20. 9-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:
  21. Դեկտեմբերին` 7-9-րդ, հունիսին` 7-8-րդ դասարանի սովորողների ուսումնական գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների ձևով: Ուսումնական տարվա ընթացքում ըստ սահմանված կարգի և ժամանակացույցի կազմակերպվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսները:
  22. «Ֆիզկուլտուրա» առարկան սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:
  23. 7-9-րդ դասարաններում սովորողը 4-ական ժամ սահմանված կարգով իր ընտրությամբ գործունեություն է իրականացնում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում` մաթեմատիկա և ծրագրավորում, ֆիզիկա և տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտո և լրագրություն, անգլերեն, ռուսերեն և թարգմանչություն, հայրենագիտություն և էքսկուրսավարություն, իրավագիտական և հասարակական գործ, կենդանաբանություն-բուսաբուծություն, կերպարվեստ, դիզայն և մոդելավորում, երաժշտություն և պար, տեխնոլոգիա և դիզայն, մարզական: Գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով: Ավելի փոքրաքանակ խումբ կարող է գործել տնօրենի թույլտվությամբ, ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ:
  24. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, լողի, մարզաձևի (ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, մարմնամարզություն, թեթև ատլետիկա) կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
  25. Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  26. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են:
  27. Սովորողները սահմանված կարգով ներգավվում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը:
  28. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է ուսուցողական ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և սովորողների ամսական, սահմանված կարգով ներկայացվող ամսական էլեկտրոնային հաշվետվություններում:
  29. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: