• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Մատենավարությունը կրթահամալիրում

2010-2011 ուսումնական տարում
 
Կրթահամալիրի ուսուցողական ծրագրի դասարանի սովորողների մասին տեղեկությունները գրանցվում են`
1.     սովորողների էլեկտրոնային տեղեկատուում, որտեղ գրանցվում են`
  • հասցե
  • հեռախոս` տան, ծնողի, սովորողի
  • էլ. հասցե` սովորողի, ծնողի
  • ուսուցման թվային միջոցներ
  • խնամքի առարկա բույսեր-կենդանիներ
  • ընտրությամբ գործունեություն
  • մարզաձև
  • լրացուցիչ կրթություն
  • ուսուցողական ծրագիրն ավարտելուց հետո զբաղվածությունը (որտեղ, ինչ)
  • այլ տեղեկություններ.
2.     դասամատյանում, որտեղ բացվում են էջեր ուսումնական պլանով նախատեսված ամբողջ ուսումնական գործունեության համար, այդ թվում` սովորողի ընտրությամբ գործունեության, ուսումնական ճամփորդությունների, ուսումնական–հասարակական նախագծերի, ուսումնահետազոտական ճամբարի, 9-11-րդ դասարաններում` նաև քննական կենտրոնի կողմից անցկացվող` սովորողի կարողությունների, հմտությունների, գիտելիքների պարբերական ստուգումների, սովորողի ուսումնահետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծված ներկայացված ուսումնական նյութերի.
3.     դասավանդողի անհատական և սովորողի ընտրությամբ գործունեության, մարզական ակումբների, լրացուցիչ կրթության գրանցման համար նախատեսված մատենիկներում, որոնց տեղեկությունները վերագրանցվում են մատյանում:
 
Սովորողողների տեղեկատուն վարում է (կազմում և փոփոխությունները օպերատիվ գրանցում է) ուսուցողական ծրագրի գրասենյակի ղեկավարը: Տեղեկատուն անպայման լինում է ուսուցողական ծրագրի գրասենյակում, մանկավարժության կենտրոնում, կրթահամալիրի տեղեկատուում, տնօրենի գրասենյակում:
Դասամատյանը պահվում է գրասենյակում և վարվում է ըստ կարգի (դասամատյանում նշված է): Դասավանդողի իր տեղեկությունները դասամատյանում գրանցում է դասից հետո` մինչև աշխատանքային օրվա վերջը, գրասենյակում: Ֆիզկուլտուրայի պարապմունքին, ընտրությամբ գործունեությանը (դասընթացին), ուսումնական ճամփորդությանը, ուսումնահետազոտական ճամբարին, ուսումնական-հասարակական նախագծին սովորողի մասնակցությունը դասավանդողը (դասավանդողները) գրանցում է իր մատենիկում և մինչև հաջորդ օրը տեղեկությունները փոխանցում է գրասենյակ, անցկացնում համապատասխան դասամատյանում: Ուսուցողական ծրագրի ղեկավարի որոշմամբ կարող է տեղեկությունները դասամատյանում գրանցել դասղեկը` ըստ դասընթացը վարողների ներկայացրած տեղեկությունների:
Ուսուցողական ծրագրի ղեկավարը դասարանների դասամատյանները աչքի է անցկացնում ամեն շաբաթ, մատյանում գրանցում իր դիտողությունները: Էլեկտրոնային տեղեկատուի փոփոխություններին հետևում է ամիսը մեկ անգամ: Կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը կրթահամալիրում մատենավարությունը ստուգում է կիսամյակը մեկ անգամ: