• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011թ. աշխատանքների բովանդակությունը

 

ՀՀ ԿԳ նախարարի և կրթահամալիրի տնօրենի միջև 2011թ. փետրվարի 3-ին կնքված պետական աջակցության Ա-6/19-11 պայմանագրի հավելվածով որոշված է ծրագրի 2011թ. աշխատանքի բովանդակությունը։
 
Պետական աջակցություն (դրամաշնորհ) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին
«Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի իրականացման համար
1.      Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրերի (նախադպրոցական, հիմնական, ավագ, արհեստագործական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության) զարգացում, ուսումնական մեդիա-նյութերի հրատարակում
2.      Կրտսեր դպրոց-պարտեզի` որպես ուսումնական հաստատության նոր տիպ, և նրանում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի զարգացում, այդ թվում` երեխայի ունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան նախապատրաստական ուսուցում-դպրոց անցում, ամենօրյա օտար լեզու`  համակարգչային ծրագրերի և մեդիա միջոցների անընդհատ գործածման միջոցով, լողուսուցումը և մարմնամարզությունը հանրակրթության բաղադրիչ, հոգևոր երգը, պարը և նվագարանների ուսուցումը հանրակրթության բաղկացուցիչ
3.      Հեղինակային մանկավարժության գործընկեր դպրոցների հայաստանյան ցանցի, այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում և ուսուցիչների վերապատրաստում
4.      Կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախամասնագիտական կրթություն, մասնագիտական որակավորում տվող ավագ դպրոց – միջին մասնագիտական կրթություն անցումների նոր մեխանիզմներ
5.      Live&Edu-ն որպես արդյունավետ ուսուցման միջավայր
6.      Ուսումնական ինտերնետային TV
7.      Ուսումնական բազմալեզու լրատվական գործակալություն
8.      Ուսումնական ռադիոթատրոն
9.      Այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրեր իրականացնող կրթահամալիր-հաստատությանը նյութական աջակցում, այդ թվում` մեդիա գրադարան, մեդիա-տպարան և հրատարակչատուն, մեդիա-մանկավարժական պարբերական, «Ուսուցման թվային միջոցները` որպես արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ամենամյա ստուգատես, «Ինժեներական և տեխնիկական կրթությունը հանրակրթական դպրոցում». հեղինակային մանկավարժության ծրագրերի արդյունքների ներկայացում, «Տեխնոլոգիայի ուսուցումը հիմնական դպրոցում». հեղինակային մանկավարժության ծրագրերի արդյունքների ներկայացում, «Ժանգոտ դդում» միջազգային մեդիափառատոն
10. Արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների ուսուցում
11. Սովորողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր
12. Սովորողների ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարներ
13. Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ և արշավախմբային գործունեություն
14. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության հանրապետական ծրագրին, այդ թվում` 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի պահպանում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, ծրագրի էլեկտրոնային ամսագրի հրատարակում

 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Մանկավարժության կենտրոնի ղեկավար` Ս. Մարկոսյան