• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկատվական-մեդիատեխնոլոգիաները, թվային միջոցները անընդհատ-արդյունավետ ուսուցման գրավիչ-մատչելի գործիքներ

  • Կրթահամալիրի բոլոր դպրոցները, քոլեջը, մասնագիտական զարգացման կենտրոնը, մեդիա-մշակութային կենտրոնը, բնագիտության և տեխնիկայի կենտրոնը, գրադարանը ունեն իրենց համակարգչային կաբինետները և էլեկտրոնային գրատախտակի (կից սարքերով) կաբինետները, մեդիա միջոցներ: Բոլոր գրասենյակներում և աշխատասենյակներում կան աշխատողներին կցված անհատական համակարգիչներ, տպիչ սարքեր: Շուրջօրյա ինտերնետից անարգել օգտվում են կրթահամալիրի աշխատողները, սովորողները` սկսած 1-ին դասարանից, նրանց ծնողները:
  • «Ֆիրմա Ալֆա»-ի միջոցով ձեռք է բերվել 38 էլեկտրոնային գրատախտակ, որից 26-ը` 2010թ.:
  • «Ֆիրմա Ալֆա»-ի միջոցով ձեռք է բերվել էլեկտրոնային գրիչների 2 հավաքածու:
  • Կրթահամալիրի բոլոր դասավանդողները, սովորողների 70 %-ը տանն ունեն անհատական համակարգիչ և ինտերնետ:
  • Շատ ուսուցիչներ և սովորողներ ունեն թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, որոնք գործածում են ուսումնական նպատակով:
  • Կրթահամալիրում ներքին գրագրությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով, ինտերնետի և ներքին ցանցի կիրառմամբ. 2-րդ դասարանից սկսած` կրթահամալիրի սովորողները, բոլոր ուսուցիչները, ծնողները ունեն հրապարակված էլեկտրոնային հասցեներ: Մայքրոսոֆթի Live@Edu համակարգը օգտագործվում է ուսումնական նպատակով:
  • Կրթահամալիրի էլեկտրոնային կայքը, ենթակայքերը ստեղծվում, փոփոխվում և սպասարկվում են ուսուցիչների և սովորողների կողմից, գործածվում են որպես ուսումնական միջավայր:
  • Համակարգչային ծրագրերի ուսուցումն ուսումնական պլանով նախատեսված է և սկսվում է 1-ին դասարանից:
  • Օտար լեզուների ուսուցումը 1-ին դասարանից կազմակերպվում է ՏՀՏ օգտագործմամբ:
  • Սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության (խորացված ուսուցում) ժամանակ գործնականում կիրառում է ՏՀՏ:
  • 5-րդ դասարանից սկսած բոլոր սովորողները լրացնում են ամսական հաշվետվություն (էլեկտրոնային) և էլփոստով ուղարկում են ծրագրի ղեկավարին և տնօրենին:
  • Հեռավար ուսուցումը նախատեսված է և կիրառվում է որպես`
    բաց թողած ուսումնական պարապմունքները լրացնելու միջոց,
    սովորողի անհատական աշխատանքը կազմակերպելու միջոց,
    սովորողի ուսումնական նախասիրությունները և օժտվածությունը զարգացնելու միջոց,
    ստացիոնար ուսուցումը արդյունավետ ու անընդհատ դարձնելու միջոց:
  • Սովորողների գիտելիքների և կարողությունների պարբերական ստուգումը, նրանց մասին տեղեկատվական բազայի վարումը կատարվում են ՏՀՏ միջոցներով, էլեկտրոնային փոստի կիրառմամբ:
  • Կրթահամալիրի դասավանդողներն իրենց աշխատաժամանակի ռեժիմը, անհատական պլանը, ամսական հաշվետվությունը ներկայացնում են էլեկտրոնային փոստով:
  • Կրթահամալիրում իրականացվում է պետական այընտրանքային կրթական ծրագիր, որի հեղինակները դասավանդողներն են, որոնք ծրագրերը, ուսումնական նյութերը, ձեռնարկները ստեղծում են ՏՀՏ միջոցների կիրառմամբ:
  • Ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացների ծրագրերը պարունակում են ՏՀՏ-ների կիրառման բաղկացուցիչ, համապատասխան էլեկտրոնային գրականության ցանկ:
  • Ամեն ուրբաթ` 15.00, կրթահամալիրում կազմակերպվում է սովորողների և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերի և ֆիլմերի ներկայացում:
  • Կազմակերպվում են ամենամյա միջազգային ստուգատեսներ`
    թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ հունվարյան ստուգատես
    հունիսյան մեդիափառատոն
  • Սովորողներն նախասիրությունների զարգացման բոլոր մյուս ստուգատեսները նույնպես կազմակերպվում են թվային միջոցների կիրառմամբ:
  • 2010-2011 ուստարում կրթահամալիրը «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ սկսել է իրականացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված ուսուցման հանրակրթական դասարան» ծրագիրը: 2010-2011 ուստարում գործում են էլեկտրոնային գրատախտակով 22 հանրակրթական 1-10-րդ դասարաններ:
  • Intel ընկերության հետ իրականցվում է «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը կրտսեր դպրոցի մեկ դասարանում:
  • «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվում է «Մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագիրը միջին դպրոցում:
  • «Յունիքոմփ» ֆիրմայի աջակցությամբ կրթահամալիրի թվային միջոցների շահագործման խմբում ընդգրկվել են սովորողները:
  • «Յունիքոմփ» ֆիրմայի աջակցությամբ աշխատանք է տարվում ինտերնետը կրթահամալիրում դարձնելու ավելի մատչելի, արագ ու արդյունավետ:
  • Առաջիկայում կրթահամալիրի բոլոր սովորողները կունենան ինտերնետին միացված անհատական համակարգիչ (ուսումնական նոթբուք, նեթբուք):
  • Բոլոր դասավանդողներն ընդգրված են ՏՀՏ, մեդիա և դիզայներական հմտությունների անընդհատ զարգացման համակարգում (մշտապես գործող սեմինարներ):
  • Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Ֆիրմա Ալֆայի» հետ կրթահամալիրն իրականացնում է հանրապետության հանրակրթական դպրոցների տնօրենների, ՏՀՏ մասնագետների և ուսուցիչների վերապատրաստումներ:
  • Տեխնիկապես անորակ մեդիանյութերը ցուցադրության չեն ընդունվում: Ցուցադրման համար անհրաժեշտ մեդիատպագրությունը և ձայնագրությունը կրթահամալիրի անվճար ծառայությունն է:

Կրթահամալիրը գրավիչ-հարմար դաշտ է ՏՀՏ-ների ներդրման և փորձարկման համար: Հրավիրում ենք համագործակցության: