• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1984թ. բացված Երևանի Շահումյանի շրջանի նախկին թիվ 183 միջնակարգ դպրոցը 1987թ. վերածվել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության դպրոց-մանկապարտեզ հանրապետական ուսումնադաստիարակչական փորձարարական համալիրի, որը` 1989թ. վերակազմավորվել է որպես ՀԽՍՀ ժողկրթության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական միավորում, 1992թ.` ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության` Երևանի «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական հանրակրթական միավորում, 1994թ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորում պետական ձեռնարկություն, 2003թ. առ այսօր` ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձարարական-հետազոտական միավորում պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Կրթահամալիրին իրականացնում է նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ (լրիվ), հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական` հիմնական և լրացուցիչ, նախասիրական, մասնագիտական կատարելագործման կրթական ծրագրեր: Կրթահամալիրը գործում է որպես վերապատրաստման կենտրոն:

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային կրթական ծրագիր` հեղինակային մանկավարժություն: