• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» . Էրեբունի

Երևանը մերն է, մենք նրանը: Բլուրներ` անթիվ ու դեղին, աշնանային ու երևանյան, բարձր ու ցածր: Ավեր ու շեն Էրեբունի ամրոց, իսկ  տեսարանը սար-բլրից  լավն է ՝ մի կողմդ Էրեբունի փողոցն է իր ողջ լայնքով ու երկայնքով, շուրջը փռել տներ հին ու նոր, թաղամասը  Էրեբունի, աջ կողմն էլ բլուրներն են երևանյան: 

Նկարագրություն:

 Տիար Բլեյանի առաջարկած «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» նախագծի համաձայն էլ, այսօր՝ դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների «բլրասեր» խմբով ճանապարհվեցինք Երևանի Էրեբունի սար-բլուր: Քայլարշավով բարձրաձանք  Էրեբունի սար և ամրոցի ավերակներ, որտեղից  հորիզոնն է բացվում առաջդ ՝ նկարես ու դիտես, հետո նորից դիտես ու նորից նկարես: Հեռադիտակները, որոնք մեզ՝ մեր ավագ ընկերներն էին նվիրել, ծառայեցին իրենց նպատակին. մի լավ ուսումնասիրեցինք Էրեբունի փողոցը, իր բարձրահարկերով, սեփական տներով, կրթահամալիրին էլ ձեռքով ենք արել, տեսել եք չէ՞, Էրեբունուց բարևն առել եք չէ՞: Բլուրներն էլ, շղթայաձև պար բռնած, կանգնել էին դիտման, որ ճամփորդները մի լավ երկինքն ի վեր ու վար անեն իրենց կարճլիկ գոյությունները: Սարը դիտելուց, զննելուց, «պեղելուց» հետո, դադար առանք՝ ֆոտոպլեների, արդյունքը շուտով դպրոց-պարտեզի ենթակայքում: