Բուռն ու հագեցած օրեր Սյունիքի մարզում: Դեռ նոր ենք ծանոթացել բնակավայրի մարդկանց հետ, բայց արդեն հասցրել ենք ճանաչել և ընկալել նրանց մշակույթը: Իշխանասար գյուղը չափազանց հյուրընկալ էր և գրկաբաց ընդունեց մեզ: Ի թիվս այլ ուսումնական նախագծերի` նվաճեցինք բարձունքը, որտեղ գտնվում էր Կարմրաքար վանքը: Սովորողները տպավորված են և ոգևորված: Նյութը հրապարակում ենք ուշացումով` համացանցի բացակայության պատճառով: