• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծառ տնկելը կայուն եկամուտ ապահովող լավագույն ներդրումն է

Իրականում  ինչո՞վ են արժեքավոր ծառերը: Փողոցներում և այգիներում ծառերի ու թփուտները զարդարանք են, մեղմում են աղմուկը և մաքրում օդը: Պարզվում է, որ ծառերի նշանակությունը կարելի է գնահատել նաև դրամական համարժեքով:

ԱՄՆ «Pacific Southwest Research» անտառային ծառայության հետազոտողները հաշվարկել են, որ ծառ տնկելու և խնամելու համար արված թեկուզ 1 դոլարը մի քանի տարվա ընթացքում ամբողջովին վերականգնվում է: Օգուտը, որ տալիս են ծառերը քաղաքին, պակասեցնում են օդորակիչների ծախսած էներգիայի քանակը, պաշտպանում են քամուց, նվազեցնում են անձրևային ջրերի չափաքանակը և այդպես ավելացնում է քաղաքացիների հպարտությունը: Բնակիչները ստանում են մաքուր օդ և պաշպանված են լինում եղանակային ընկճախտից։ Եվ առաջին հայացքից պարզունակ մի գործողություն, ինչպիսին ծառ տնկելն է, քաղաքաբնակներին բնության և միմյանց հետ շփվելու հնարավորություն է տալիս։ Տնատերերն էլ իրենց օգուտն ունեն. այդ կանաչ վայելքը անշարժ գույքի գինն է բարձրացնում այդ շրջանում։

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ 16տարբեր շրջաններում ծառ տնկելու խնամելու ծախսերը և նրանց օգուտը։

Պարզվել է, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի առափնյա շրջանի մեկ մեծ ծառի տարեկան եկամուտը կարելի է 101դոլար գնահատել։ Մայրցամաքային կլիմայական գոտու պայմաններում ծառը տալիս է համարյա 66 դոլարի օգուտ։

Աղբյուրը`  pogoda.mail.ru