• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցիչների ամառային դպրոց

Ուսուցիչների ամառային դպրոցի երկրորդ մասում մենք աշխատում էինք 3-րդ դասարանի դասվարների խմբով: Քննարկումների ընթացքում նախ ուսումնական օրացույցից առանձնացրինք այն նախագծերը, որոնք նպատակահարմար էր իրականացնել 3-րդ դասարանի սովորողների հետ: Ապա որոշեցինք ուսումնասիրել մեր գործընկերների փորձը, նախորդ ուստարում իրականացրած նախագծերը և հաջողվածներն առանձնացնել: Ընտրված նախագծերը միասին քննարկեցինք, հետո բաժանեցինք խմբի անդամմների միջև՝ պայմանով, որ դրանք լրամշակվեն և ամբողջացնեն: Քննարկեցինք նաև տնային առաջադրանք հանձնարարելու, այն գնահատելու հնարավոր տարբերակները: Պայմանավորվեցինք, որ յուրաքանչյուր դասվար իր բլոգում կունենա լրացուցիչ աշխատանքների փաթեթ՝ այդ կերպ մյուրաքանչյուր դասվար հնարավորույթուն կունենա գտվել մյուսի ստեղծած հանձնարարություններից: Սեմինար քննարկումների արդյունքում 3-րդ դասարանի համար ունեցանք մինչև հունվար նախագծերի փաթեթ, շատ հարցեր քննարկելու արդյունքում հուսով ենք մեր աշխատանքը կլինի համաձայնեցված և ավելի արդյունավետ:​