• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Գնահատման ծառայություն

Աշխատակարգ

Կրթահամալիրի գնահատման ծառայության աշխատակարգը և ղեկավարին Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

Գնահատման ծառայության աշխատակից է կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատող և գրասենյակի ղեկավար՝ որպես կատարող և անմիջական մասնակից:

Աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է գնահատման ծառայության ղեկավարը, առանձին դեպքերում ուսուցողական ծրագրերի կազմակերպիչները, գրասենյակները:

Գնահատման գործիքները մշակում է  գնահատման ծառայության ղեկավարը, համապատասխան մասնագետը:

Գնահատման ծառայությունը ուսումնասիրություններ, գնահատումներ, չափումներ իրականացնում է ըստ համապատասխան ժամանակացույցի, որը կազմվում է տնօրինության պատվերով:

Ժամանակացույցը ուսումնական  տարվա, կիսամյակի ընթացքում  կարող է լրամշակվել:

Գնահատման ծառայությունը կազմակերպում է կրթական ծրագրի գնահատումը:

Գնահատման աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով.

  • Սովորողի գիտելիքների, կարողությունների, հմտությունների գնահատում
  • Ուսուցչի, մասնագետի գործունեության արդյունավետության չափում
  • Կրթական ծրագրերի կազմակերպման և կատարման արդյունավետության գնահատում

Գնահատման ծառայության չափումները մատչելի և հասանելի են բոլորին, բացառությամբ մի քանի ներկայացված տեղեկությունների` աճի բնութագիր, սովորողի կրթական հատուկ կարիք, ԱՈւՊ, որոնք ոչ բոլորին են հասանելի: