• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կուրթանը մերն է, մենք էլ Կուրթանինը

Ողջու՜յն Երևանում գտնվող բոլոր Սեբաստացիներին, կամ նրանց ովքեր կարդում են: Կյանքը Կուրթանում կարելի է համարել կյանք 16-րդ դարում: Մեր կյանքի պայմանները ոչ այդքան բավարարված են, և հենց էդ պատճառով մենք հասկանում ենք, թե ինչքան կամակոր ենք մենք: Մյուս կողմից շատ ենք ծիծաղում, որ կողմ նայես ժպիտ ես տեսնում: Շատ ենք ծիծաղում, որովհետև ինչպես Ընկեր Գոհարն է ասում՝.

-Ոնց-որ մի մեծ ընտանիքով եկած լինենք:

Շատ ենք ճամփորդում ու հենց էդ ճամփորդությունների շնորհիվ քչանում են մեր փնթփնթոցները: Մոռանում ենք Երևանյան կոմֆորտներն ու փորձում ենք հարմարվել ՙՙՉ՚՚ կոմֆորտին: Ես ու Լուսոն առաջին անգամ ենք գրում, ու արդեն երրորդ օրնա, ու չգիտենք ինչից սկսենք ու ինչից վերջացնենք: Գրում ենք ամեն ինչից մի-քիչ մի-քիչ: Հիմա Լուսոն խոսում ա Նարուկի հետ, ու ես էլ բաց չեմ թողի հնարավորությունը ու կգրեմ մեր ամենամեծ մինուսի՝ Զուգարանների մասին: Մյուս անգամ կնախընտրեինք, որ զուգարանները չընկնեին ձորը:

Արագ փոխում ենք թեման և ես համակագիչը փոխանցում եմ Լուսինեին:

Ալոխա: Էնքան երջանի՜ԿԿԿԿ եմ չեք պատկերացնում: Ամեն օր գնալով ճկունանում եմ, ինչպես հայրիկսա ասում.ՙ «Ժանգը մկաններիցս թափումա»: Դուք գիտեք որ ես ու Աստան վերջին անգամ իրար հետ ճամբար գնացել էինք Արցախ, երբ ընդամենը 6-րդ դասարան էինք: Ու այս երկար սպացված ճամբարը եկար էինք սպասել: Ու էս լավ տրամադրության ու անվերջ ժպիտների համար պետքա մի մեեեծ շնորհակալությու՜Ն ասենք մեզ դիմացող ուսուցիչներին՝ Ընկեր Անահիտին, Ընկեր Գոհարին, Ընկեր Էմանուելին, Ընկեր Սյուզիին, Տիկին Գայանեին ու իրա սարքած համով բաներին, ու իհարկե մեր լաաաաավ, շաաաատ լավ վարորդներին:

Դե գնացի՜նք այսքանը… Ցտեսությու՜Ն: