• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բուլաչաուրիի ճամբար. հաշվետվություն

Վրաստան, Բուլաչաուրի, 21.07-30.07.2014թ.

Ճամբարի սկսվում էր հուլիսի 21-ից: Ճամբարը միջազգային է, այն հովանավորվում է Եվրոմիության Mercy Corps և  CENN (Caucasus Environmental NGO  Network) կազմակերպութունների կողմից:

Մեր կրթահամալիրից մասնակցում էին չորս սովորող՝  Խալաթյան Դավիթ,  Իսրայելյան Աստղիկ, Դարբինյան Հայկ , Սիմոնյան Ջուլի  և մեկ դասավանդող՝ Հասմիկ Նալբանդյանս:

Մեզ հետ վերցրել էինք Հայաստանի և մեր կրթահամալիրի դրոշները, նվերներ, բուկլետներ, գլխարկներ, նյութեր Էկոտուրի մասին,նոթբուքեր, նեթբուքեր, տեսախցիկ, թվային ֆոտոխցիկ:

Տեղափոխումը կատարվում էր ճամբարի կողմից՝ հարմարավետ միկրոավտոբուսով:

Ճանապարհին մեզ միացան ինը սովորող Թեղուտ, Շնող և Արճիս գյուղերից, և այսպիսով Հայաստանը ներկայացվում էր 14 հոգով:

Ճամբարում Վրաստանի համապատասխան մասնագետների  մասնակցությամբ անց են կացվում էկոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված դասախոսություններ՝ ուղղված դեռահասների էկոլոգիական գիտելիքների զարգացմանը:

Թեմաներն էին.

  • Գլոբալ տաքացում
  • Բնական ռեսուրսներին  էությունը
  • Բնական աղետներ՝ երաշտ, սելավ, ջրհեղեղ, սողանք
  • Վերականգնվող և չվերականգնվող ռեսուրսներ
  • Ջրի նշանակությունը
  • Անտառի հատումը
  • Գյուղատնտեսության կազմակերպում
  • Թափոնների կառավարում
  • Կենսաբազմազանություն
  • Շրջակա միջավայրի կառավարում

Ճամբարի ընթացքում  mskh.am կայքով լուսաբանվում էին ճամբարի առօրյան:

Առօրյան կարելի էր ավելի լավ կազմակերպել՝ կարևոր, բայց ձանձրալի դասախոսությունները փոխարինել գործնական, օգտակար աշխատանքով՝ խոսում են սողանքների մասին՝ ցուցադրելով տարբեր երկրների սողանքները, երբ Բուլաչաուրին տուժել է ահավոր սողանքից  և հետևանքները դեռ չեն վերացել: Իմ և հայաստանյան խմբի բազմաթիվ  առաջարկությունները՝ տեղում գնալ և օգնել գյուղի բնակիչներին՝ անպատասխան մնաց:

Ընդամենը մեկ անգամ գնացինք Ճամփորդության՝ դեպի Կազբեկ:

Ճամբարի զարմանալի կազմակերպում է. մի քանի անգամ փորձեցի համոզել Նոդար Թխելիձեին՝ ճամբարի պետին, կազմակերպել գործնական աշխատանք՝ ճամփորդություն հեղեղից տուժած գյուղ, որտեղ սելավը սարերից տոննաներով քարեր էր բերել և ծածկել է մադկանց հողամասերը, այգիները, տները՝ ճամբարականների ուժերով մասամբ մաքրելու համար, սակայն նա շարժվում է իր հաստատաված ծրագրով՝  հրավիրած մասնագետների ձանձրալի տեսական դասախոսություններ  փակ սենյակում, անիմաստ զինվորական խստություններ՝ երեխաների հոգնած  դեմքեր՝ ժամերով անշարժ նստելու հետևանքով: Հետո՝ տնային աշխատանք, երեկոյան՝ կատարած աշխատանքի ներկայացում: Եվ ամեն օր նույն ռիթմով:

Այսքան լավ պայմաններ և այսքան վատ մեթոդներով կազմակերպում: Ափսոս…

Ես ինքս  չէի ուզենա, որ մեր սովորողները հաջորդ տարիներին մասնակցեն նման ճամբարի աշխատանքներին:

Այս դասախոսությունները մասնագետների համար է և ինձ համար դրանք հետաքրքիր են որպես մասնագետ, սակայն ճամբար անվանելը և որպես ամառային հանգիստ կազմակերպել չի համապ ատասխանում մեր կազմակերպած ճամբարներին

Ընդհանուր ֆոնի վրա մեր սովորողները միշտ շահեկան վիճակում էին, քանի որ ազատ են մտածում՝ չնայած ավելի շատ նկատողություններ էին ստանում իրենց անելիքը չիմացող ղեկավարների կողմից:

Կարևոր ձեռքբերում եմ համարում կովկասյան երեք ազգերի հասակակիցների անկեղծ բարեկամությունը, ինչպես նաև Թեղուտի, Շնողի և Արճիսի սովորողների հետ անմիջական կապը՝ Հայաստանում ուսումնական ճամփորդություններ կազմակերպելու հեռանկարով:

Հասմիկ Նալբանդյան

Տեսանյութ -հաշվետվություն