• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծանոթանանք, բուլաչաուրյան դեմքեր

Արևոտ եղանակ էր:

Ճանապարհը շատ  կարճ թվաց, չնայած համարյա  3-4 ժամ անց մեր գյուղից՝ Շնողից, հասանք Բուլաչաուրի:Հենց տրանսպորտում արագ ընկերացանք սեբաստացիների հետ: Երեխաները ուրախ էին և ընկերասեր: Ճամբարում ծանոթացանք նաև վրացի և ադրբեջանցի մեր հասակակիցների հետ:

Առաջին օրվանից սկսվեցին հետաքրքիր, բայց երկարատև  դասախոսությունները: Թեմաները բազմազան են՝ Երկիր մոլորակից մինչև էկոլոգիական խնդիրները, դրանց լուծման ճանապարհները:

Օրերը հետաքրքիր են անցնում: Ցանկալի է, որ ճամբարը 10 օրվա փոխարեն գոնե մեկ ամիս լիներ, չնայած  10 օրն էլ բավական է իրար լավ ճանաչելու, ընկերանալու համար: Համոզված եմ, որ մեր ընկերությունը կշարունակվի նաև ճամբարից հետո: Մենք դեռ կհանդիպենք Ջուլի, Աստղիկ, Դավիթ, Հայկ, Բաքար, Գեորգի, Ալիդա, Ռամիդա, Ավետ, Հարություն, Նարե, Աննա…

Ամեն ինչ լավ է և դեպի լավը տրամադրող:

Աստղիկ Պետրոսյան

Հովիկ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց, գյուղ Շնող