• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասանք Բուլաչաուրի

Լսելով և ընդունելով մեզ ուղղված բարեմաղթանքները, Տիարի վերջին ցուցումները և ջերմ հրաժեշտը՝ գնացինք դեպի Green Lane գրասենյակ, որտեղից  ուղևորվեցինք Վրաստան:  Բուլաչաուրի, ո՞ւր ես, գալիս ենք:

Վարորդը՝ Սամվելը,  ով Վրաստանի քաղաքացի է, վարպետորեն վարում էր մեքենան՝ միաժամանակ կատարելուվ գիդի դեր: Վայելելով հայաստանյան չքնաղ բնությունը,  հասանք Լոռի: Ճանապարհին մեզ միացան ինը սովորող Թեղուտից, Շնողից և Արճիշից: Երեխաները արագ մտերմացան, և բոլորը դարձան սեբաստացիներ 

Հայաստանյան անբարեկարգ ճանապարհներից (տեսնես ՝ ինչ են մտածում դրանց պատասխանատու այրերը) հետո, ժամը15:10 մտանք ազատ, անկախ Վրաստան: Անցակետերում ոչ մի խնդիր չունեցանք՝ սովորողներից  վստահագրեր չեն պահանջում: Ճանապարհն անցնում էր արևածաղիկների և  եգիպտացորենների դաշտերի միջով:  Ճանապարհները համեմատելի չեն մեր հանրապետության ճանապարհների հետ:

Թբիլիսիիում շարժվում էինք Քուռ գետի ձախ ափով: Իմ վերջին այցելությունից հետո Թբիլիսին շատ է փոխվել,  այն դառնում է եվրոպական քաղաք՝ չկորցնելով ազգային դեմքը: Ավելացել են բարձրահարկերը:

Բուլաչաուրին Վրաստանից դեպի Ռուսաստան՝ Լարս ճանապարհին է: Մենք շարժվում էինք  Մցխեթի ուղղությամբ: Լերմոնտովի արձանի մոտով թեքվում ենք Ստեփանմինձա (նախկինում՝ Կազբեկ), Վլադիկավկազ ուղղությամբ:

Հասանք Նատախթարի  (անունը մեզ հայտնի է որպես վրացական լիմոնադ, գարեջուր) գյուղ, և դեպի Լարս ուղղության ցուցանակը ցույց տվեց, թե որտեղ է Բուլաչաուրիին:

Երեկոյան ժամը 6-ին հասանք ճամբար:

Ճամբարի  և առօրյայի մասին կպատմեն սովորողները: Սպասեք: