• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախյան ճամբար

Այսօր առավոտյան` Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, մեր խումբը շարժվեց դեպի Արցախ: Առաջին կանգառը  Սևանա լիճն էր. մի փոքր նախաճաշից հետո  այցելեցինք Այրիվանք (Հայրիվանք): Նախապես որոշված էր, որ պետք է  լողայինք, բայց  եղանակը ցրտեց ու սկսեց անձրև տեղալ, չլողացինք և ճանապարհ ընկանք հեռավոր Արցախ: Ճանապարհը երկար է, և որպեսզի չձանձրանայինք ճանապարհին բազում հետաքրքիր ու հավես խաղեր էինք հորինում, կատակներ անում` չմոռանալով ուշադիր հետևել ճանապարհին:

Վերջապես հասանք Դադիվանք: Եղանակը  շատ վատն էր, ուժեղ անձրև ու նույնիսկ կարկուտ տեղաց: Մի քանի րոպե տեղի բնակիչների տանը սպասելուց հետո մեզ սպասում էր հրաշք Դադիվանքը` ամպերի թևին տված ու մեկուսի: Անչափ գեղեցիկ էր Դադիվանքը, անգամ անձրևոտ եղանակին, ցեխին ու անհարմարություններն: Արդեն ըստ նախապես պլանավորված նախագծի, յուրաքանչյուր սովորող ներկայացնում էր այցելվող տարածքներից որևէ մեկը, Դադիվանքն էլ բաժին էր ընկել Արմանին, և նա պատրաստի մշակված նյութը ներկայացրեց տեղում: Արմանին էլ լրացրեց ու Դադիվանքի կառուցման, մշակութի մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնեց ընկեր Գոռը:  Դադիվանքին հաջորդեց Վանք գյուղը: Գյուղի դպրոցում մեզ արդեն սպասում էին, ընդունեցին,  ուղեկցեցին ընթրիքի, հետո նաև բաժանվեցինք խմբերի` հյուրընկալ բնակիչների տներում գիշերելու համար:

Սպասեք նորանոր լուրերի:

Լուսանկարները` Անահիտ Բեկյանի