• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ Զիկատարի միջազգային ճամբարից

Ողջույն Զիկատարի միջազգային ճամբարից: Էկոտուր 2014-ի մրցանակակիրները արդեն Զիկատար բնապահպանական կենտրոնում են: Ճանապարհը անցավ Բջնիով, Սևանով, Դիլիջանով, Իջևանով: Բջնիում կանգ առանք, եղանք Հրազդան գետի ափին, ուսումնասիրեցինք տեղանքը, վերցրեցինք մեր 4 մասնակիցներին և ուղևորվեցինք Սևան: Արցախի խումբը առաջին անգամ էր տեսնում լիճը, ոգևորված էին, ուրախ, վայելում էին Սևանը: Կողբում մեզ դիմավորեց գյուղապետը, ուղեկցեց դեպի Զիկատար:
Վրաստան, Արցախ, Բջնի, Բազմաղբյուր և իհարկե կրթահամալիրի էկո խմբերը պատրաստվում են ճամբարի բացմանը: Հուլիսի 7-ին տեղի կունենա ճամբարի բացումը: 
Այ, այսպիսին է լինում միջազգային էկո-ճամբարը:
                                                                                                   Մարինա Մնացականյան

Հ.Գ. տեխնիկական խնդիրների պատճառով, նյութը հաղորդել են հեռախոսով: Նոր նյութերի ու լուսանկարների սպասեք վաղվանից: