• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական թողարկում Շուշիից

Երեկ մենք եղանք  Շուշիի Հոնոտի կիրճում: Նախկին Հոնոտ գյուղի ավերակների միջով հասանք Զոնտիկներ կոչվող հրաշալի մի վայր:  Ամբողջ օրը այնտեղ ենք անցկացրել՝ շատ-շատ լավ օր էր: Կիրճից դուրս գալուց հետո մեզ դիմավորեցին արցախյան հեռուստաընկերության լրագրողները, հարց ու փորձ արեցին մեր տպավորությունների, մեր դպրոցի, մեր ճամփորդության մասին: Երեկոյան մեզ հյուր եկավ  քոլեջի տնօրենը՝ Արա Հայրապետյանը: Խոսեցինք ապագա համատեղ նախագծերից, մեր տպավորություններից, հոկտեմբերի ցուցահանդեսից, որի ժամանակ մենք կներկայացնենք այս ուսումնական ճամփորդության արդյունքները: Իսկ առավոտյան կրկին հերթական պլեները...