• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատես ստուգատեսի մեջ

Սիրելի սեբաստացիներ, բոլոր տարիքների, որտեղ էլ որ լինեք.

Հիշեցնեմ, որ ուղիղ 25 տարի առաջ՝ 1989-ին մենք խիզախեցինք, և ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Այս հունիսի 20-ին Երևանի կենտրոնում՝ Շարլ Ազնավուրի հրապարակում, Ա. Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում սկսում ենք «Մոբիլ և ստեղծական 25 տարի» հոբելյանական հրապարակային հաշվետվությունները։ Բոլորս ենք այդ մեկնարկը տալու։ Դրանք կշարունակվեն ողջ 2014-ի մեր բոլոր գործերում, մինչև սեբաստացիների տոնացույցով նոյեմբերի 13-16-ի «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը»։ Ահա թե ինչու՝ հունիսյան փառատոն-ստուգատեսների մեջ երկու ստուգատես եմ առաջարկում.

  1. Իմ հեղինակային կրթական ծրագիրը, իմ դպրոցը՝ իմ գյուղում, իմ թաղում, իմ բակում, շենքում, իմ մեծ ընտանիքում
    Տեսեք՝ գեղարվեստի կրտսեր դպրոցի Գայանե Համբարձումյանը լավ օրինակ է ցույց տվել։
  2. 2013-2014 ուստարում իմ կրթական ձեռքբերումները
    Տեսեք՝ Ավագ դպրոց-վարժարանի նորաստեղծ «Նեոն» TV-ն ինձ հնարավորություն տվեց ներկայացնելու կրթահամալիրի ձեռքբերումները։ Շնորհակալ եմ. ժամանակին էր։ Իմ օրինակը կարո՞ղ է ոգևորել ձեզ, որ յուրաքանչյուր սեբաստացի իր, իր խմբի, դպրոցի, ակումբի, իր կրթական ծրագրի 2013-2014-ի ձեռքբերումների մասին պատմի։