• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային հանգստի կազմակերպում

Հարգելի դասավանդողներ

«Հայ -վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության և Վրաստանի ուսուցիչների Ազատ Արհմիության հետ համագործակցության արդյունքում ստացել ենք Քոբուլեթիում ամառային հանգիստը  շատ մատչելի գներով կազմակերպելու  առաջարկություն դասավանդողների համար: 
Հյուրանոցային պայմանները՝ տես՝www.sunsetm.com կայքում:
10 օր, 3-անգամյա սնունդ, տեղափոխումը բարձրակարգ  ավտոբուսներով, սեմինար ցանկացողների համար՝ տրենինգային կուրս ​(թեման՝ մեր պատվերով)՝ հավաստագրի հանձնումով, մեկօրյա ճամփորդություն Բաթումի, հրաժեշտի ընթրիք:
Ուղեգիր և ուղևորության արժեքը՝ 185$:
Մինչև երեք տարեկան երեխաների համար՝ հանգիստը անվճար:
Հանգիստը՝ հուլիս ամսին:
Խնդրում եմ հաստատել ձեր մասնակցությունը մինչև հունիսի 10-ը` [email protected] հասցեով:
Հարցեր ունենալու դեպքում դիմել նաև Ռինա Շագինյանին՝  [email protected]
 
Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպություն