• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաք. օր երրորդ «Մեծերի ոտնահետքերով»

«Մեծերի ոտնահետքերով» ուխտագնացությունը դեպի պատմական Հայաստան այս տարի նախատեսված է հունիսին: Ինչպես միշտ, նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:

1.Առաջին փուլ - ընթերցանություն, քննարկումներ, հետազոտական աշխատանք, լրացուցիչ նյութերի ձեռքբերում և համակարգում:

Հայտարարված էր, որ առաջին փուլի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախագիծը բաց էր, բոլոր ցանկացողները կարող էին  հանդես գալ նոր առաջարկություններով: Որոշված էր հենց մայիսյան հավաքի օրերին ամփոփել առաջին փուլը՝ «Ինչպես վաղուց տրված խոստում կամ ինչպես ժամանակին չվճարված պարտամուրհակ…»: Վարժարանի ընթերցասրահում սովորողներն այսօր կարդում էին Չարենց: Բաց դաս էր, բաց պարապմունք, որին մասնակցում էին բոլոր ցանկացողները՝  և´ սովորող, և´ դասավանդող: Կարդում էին, ներկայացնում, պատմում իրենց կատարած աշխատանքների մասին, ցուցադրում իրենց պատրաստած ֆիլմերը՝  «Չարենցի կանայք», «Ճանապարհը տանում է Երկիր Նաիրի», նկարաշարեր: Ժամանակը ձգվեց, ասելիք շատ կար: Այնքան տրամադրող էր մասնակից սովորողների խոսքը, որ անտարբեր չմնացին մեր դասավանդողները՝ ընկեր Վահրամն ու Էմանուելը, մեր սիրելի Վանուհին, որոնց  գեղեցիկ խոսքն ու ասմունքը «կստիպեն» խորհելու, նորից վերընթերցելու  ու նորովի հասկանալու Չարենցին: Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրն այսօր մի քիչ ուրիշ դարձավ, մի քիչ Չարենց տարավ իր հետ:  

Առջևում նախագծի երկրորդ փուլն է՝

 1.Գուրգեն Մահարի«Ծաղկած փշալարե՞ր, թե՞արհեստական անջրպետ»

3.Վանը և քաղաքային մշակույթը

Կատարված աշխատանքները կտեղադրվեն սովորողների բլոգներում և կհրապարակվեն: