• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոնախագծի շրջանակներում՝ Փարաքարի աղբահանման խնդիրները

Ապրիլի 11-ին ընկեր Հայկուհու նախաձեռնությամբ, ես՝ Ծովինար Սիմոնյանս, որպես լրագրող և Վահե Այվազյանը՝ որպես օպերատոր, այցելեցինք Փարաքար գյուղի գյուղապետ`պարոն Սամվել Վարդանյանին: Ընկեր Հայկուհին, ով ադեն երեք տարի է Շառլ Ազնավուր փողոցի բնակիչ է, բարձրացրեց աղբի և աղբահանության հետ կապված իրեն հուզող հարցերը.

-Պարո՛ն Վարդանյան, ամիսներ առաջ օդանավակայան տանող ճանապարհին՝ Իսահակ Գասպարյան փողոցում, կային աղբամաններ, որոնք հանվեցին ու շատ լավ էր, որ հանվեցին, քանի որ աղբատարների շուրջբոլորը աղբանոցի էր վերածվում: Սակայն դրանից աղբը բոլորովին չնվազեց, այլ ընդհակառակը՝ նախկին աղբատարների փոխարեն հիմա աղբանոց է ծառայում նույն վայրում  դեմ դիմաց գտնվող երկու ջրանցքները՝ վերածվելով առնետանոցի և գարշահոտ մի վայրի, որտեղ հետագա համաճարագներն անգամ անխուսափելի են:    

  Գյուղապետը հավաստիացրեց, որ շաբաթական երկու անգամ աղբատար մեքենան շրջում է փողոցից փողոց և հավաքում բնակիչների աղբը: Նա ցավով նշեց նաև, որ ոչ բոլոր բնակիչներն են աղբի վարձը մուծում և օգտվում աղբատար մեքենայի ծառայություններից՝ նշելելով, որ շատերը ասում են, թե իրենց աղբը քաղաք են տանում: Սակայն ենթադրվում է, որ հենց այդ շատերն էլ իրենց համար ապօրինի աղբատար տարածքներ են ստեղծում: Նման մի աղբանոցի է վերածվում նաև վերոհիշյալ Շառլ Ազնավուրի անունը կրող փողոցի սկզբնամասը, որից մի քանի մետր այն կողմ օդանավակայանն է՝ Հայաստանի գլխավոր օդային դարպասը: Մի վայր, որտեղից մեր երկիր ոտք է դնում օտարերկրացին ու առաջին տպավորությունը ստանում երկրի մասին: Մի վայր, որտեղից շարունակ ելք ու մուտք են անում նախագահներն ու նախարարները: Որքան էլ արագ անցնելիս լինեն, մի՞թե նրանք պատուհանից մի հայացք դուրս չեն նետի ու իրենց շուրջը նայեն: Եթե դա իրենց չի էլ անհանգստացնում, ապա ընկեր Հայկուհու համար դա իրոք խնդիր է, որի լուծումը նա էկոնախագծի շրջանակներում փորձում է գտնել:

Այն հարցին, թե ով է թափում աղբը այս ու այն կողմ և ով պետք է մաքրի այն, գյուղապետը պատասխանեց.

-Թափում եմ ես, դու և գյուղի բնակիչը: Դրսից հազարից մեկը կարող է մի լուցկի կամ ծխախոտի մնացորդ նետել: Մնացածը տեղացիների շնորհքն է: Նա առաջարկեց շաբաթօրյակ կազմակերպել բնակիչների հետ միասին՝ խոստանալով

տրամադրել բեռնատար մեքենա, գործիքներ և աշխատողներ, որոնք հիմնականում կմաքրեն ջրանցքը: Պայմանավորվեցինք չորեքշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, ժամը 4-ին մի մարդու պես դուրս գալ շաբաթօրյակի և մաքրել յուրաքանչյուրն իր բակի շրջակայքը: Պարոն Վարդանյանը խոստացավ տպել և բնակիչների դռներին փակցնել հայտարարություն՝ շաբաթօրյակի օրվա և ժամի մասին:  

   Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ  աղբի խնդիրը միայն բնակիչները չեն ստեղծում: Օդնավակայան տանող ճանապարհով օրական հազարավոր մարդիկ ու մեքենաներ են անցնում: Նրանցից շատերը պատուհանից կարող են թափել իրենց աղբը, որը քամին այս ու այն կողմ պտտելուց հետո ի վերջո կարող է մեկնումեկի բակում վայր գցել, աշխատողները կարող են թերանալ և անբարեխիղճ ձևով մաքրել փողոցները և վերջապես ինչու չէ աշխատողներին պակաս վարձատրելու կամ չվարձատրելու համար հնարավոր է, որ կրճատվում է նրանցից շատերի հաստիքը: Դա դեռ կպարզենք: Կպարզենք, արդյոք ամեն օր փողոցները մաքրող աշխատողներ կան, թե ոչ, կպարզենք, թե որ բնակիչն է, որ հրաժարվում է ամսվա մեջ մեկ շնչի դիմաց աղբի համար հարյուր դրամ վճարել և ինչու: Հետևե՛ք մեզ:

Հաջորդիվ՝ տեսանյութում:

Category: