• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացիներ, բոլոր տարիքների, որտեղ էլ որ լինեք

Ուրախություն բոլորիս. «Վահան Ասատրյան» մարզասրահի նորացման աշխատանքները մոտենում են ավարտին։

Ինչպես պայմանավորվել ենք՝ կրթահամալիրի զարգացման ծրագրերով իրականացվող կրթական միջավայրի նորացման, արդիականացման, ամբողջացման նախաձեռնություն-նախագծերում հետևողական ու բարեխիղճ կհաղթահարենք կիսատպռատությունը, փնթիությունը. «դե, լավ ա, էլի» գնահատականը մերը չէ։ Ահա ինչու՝ մարզասրահի նորամուտը հետաձգում եմ մեկ շաբաթով։ Մարտի 19-ին կրթահամալիրի «Ձոն» ստուգատեսի ծրագրով մանկավարժական աշխատողները միասնական մարզական պարապմունքներ կանցկացնեն 10 մարզաձևերով,  բասկետբոլիստները և վոլեյբոլիստները պաշտոնապես կբացեն «Վահան Ասատրյան» մարզասրահը։ Մարտի 20-ին կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների ակումբները, այդ թվում՝ մարզական, կանցկացնեն իրենց ստուգատեսը։ Այսպիսով, ավելի մեծ ժամանակ ունեցաք նախաձեռնությունների, նվերների, անձնային-խմբային մասնակցության, մարզական վիճակի ապահովման համար։