• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քայլարշավ կամ շրջայց Ծաղկաձորում

 Ծաղկաձորում ժամանակը անցնում է արագ և անմոռանալի: Առավոտյան վերկացից հետո հավաքեցինք սենյակները և շտապեցինք ընթրելու: Դրանից հետո քայլարշավով գնացինք դեպի ճոպանուղի: Վերադառնալով ճամբար՝ ճանապարհին այցելեցինք Կեչառիսի վանք, մասնակցեցինք ժամերգությանը, փոքրիկ զրույց ունեցանք վանահոր հետ: Պարզվեց, որ Սուրբ Սարգսի ծեսի հետ կապված պատարագներ լինում են միայն նրա անունով եկեղեցիներում: Չնայած մեր ուսուցիչներն իրենց հետ բերել էին աղի բլիթներ, բայց քանի որ մեզանից շատերը չէին հավատում դրան, մենք այն չփորձեցինք: Բայց առավոտյան հետախույզները պարզեցին, որ աղի բլիթ ուտողները չէին ծարավել և համապատասխան երազներ չէին տեսել: Միգուցե դեռ նրանց ժամանակը չէր եկել…

 Ընթացքում Նարեն, Մարիամը, Արսենը, Արեգը և ընկեր Մերին կազմակերպեցին երաժշտական փոքրիկ համերգներ: Այսքանն էլ չէինք գրի, եթե այդքան չսիրեինք ընկեր Անահիտին: Մեզ էլ հասկացեք, մի վայրկյան ժամանակ չունենք. հանգստանում ենք: Այժմ էլ անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը սպորտբազայում:

 Ավագ դպրոցի հավատարիմ աշակերտներ`
 Արսեն Ադունց, Գևորգ Սայադյան, Նարեկ Դանիելյան, Հովհաննես Դալլաքյան, Ռաֆայել Վարդանյան: