• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույն, ձեզ հետ Նարեն ու Ֆրեդն են…

Ողջույն, ձեզ հետ Նարեն և Ֆրեդն են։
Այսօր մենք կներկայացնենք  Ծաղկաձորում​ օրվա վերլուծությունը: Եկեք միասին սկսենք ամենասկզբից...
Առավոտյան հանդիպեցինք դպրոցի երթուղայինների մոտ, բոլոր երեխաները արդեն եկել են, չնայած որ դեռ ժամը՝ 9:00 էր: Եկանք, բարևեցինք մեր ընկերներին, տեղավորեցինք մեր իրերը: Դրսում սպասում էինք մեր ընկերներին, զրուցում էինք, խոսում  ճամբարի մեր ծրագրերի մասին: Արդեն ժամը եկավ, և պիտի տեղավորվեինք ավտոբուսների մեջ (տեղերը մեծ էին, բոլորը շատ լավ տեղավորվեցին, այդ թվում նաև մենք) և, ինչպես ասում են, ընկանք ճանապարհ: Ճանապարհին խոսում էինք, խաղեր էինք խաղում. իրար խառնեցինք ֆուտբոլիստենրի ու երգիչների անունները, դրանց գումարեցինք քաղաքները, հանեցինք մեր չիմացածը, մի խոսքով, չնկատեցինք՝ ինչպես անցանք այդքան ճանապարհը: Հասանք Ծաղկաձոր։ Շենքը գեղեցիկ էր թե՛ դրսից, թե՛ ներսից: Տեղավորեցինք մեր իրերը, ամեն մարդ բարձրացավ իր սենյակը: Միջին և Ավագ դպրոցը տեղավորվեցին 3-րդ հարկում:
Այնուհետև գնացինք Սպորտբազա՝ հետևելու՝ ինչպես են պարապում ծանրաձողով, ինչպես են լողում ջրավազանում: Հասցրեցինք խաղալ ֆուտբոլ և վոլեյբոլ: Տեսանք նաև դահուկորդների համար նախատեսված ճանապարհը, որտեղ ձյունը շատ հարթ էր, և մեզ չթույլատվեցին գնալ այնտեղ, որ չփչացնենք այդ հարթությունը։ Լավ ման եկանք և շատ լավ՝ հետազոտական, հետաքրքրաշարժ քայլարշավ իրականացրինք  շնորհիվ մեր հրաշք կազպակերպիչների: Այնուհետև եկանք հանգստյան տուն և պատրաստվեցինք ճաշին: Ճաշից հետո գնացինք վայելելու մեր հանգստյան ժամը, իրոք վայելելու, քանի որ այն տևում էր 2 ժամ: Հանգստյան ժամին մենք ֆիլմ դիտեցինք մեր սենյակում, ոմանք քնեցին, ուրիշները  շախմատ էին խաղում: Հա՜, մոռացա նշել շատերը գնացին եկեղեցի, աղի բլիթը կնքելու, բայց մենք չգնացինք, որովհետև անտանելի հոգնած էինք:
 Ահա մեր այսօրվա վերլուծությունը։ Վաղվա մասին կիմանաք վաղը՝ կայքում:
                         ​
Սիրով՝ Ֆրեդ Սահակյան