• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս տարվա առաջին հոբելյարները

Կրթահամալիրում լավ սովորություն կա՝ միասին նշելու աշխատակիցների ու սովորողների  ծննդյան օրերը և միասին ուրախանալու:

Հատկապես հաճելի է, եթե ծննդյան օրը հոբելյանական է: Այս դեպքում  աշխատակից հոբելյարին բարեխիղճ աշխատանքի համար նաև պարգևատրում է սպասվում:

Այս անգամ հոբելյարները միանգամից երեքն էին՝ Հարությունյան Մարգարիտը` գրադարանից, Վարդուհի Սարգսյանը՝ Դպրոց-պարտեզից և Յուրա Ստեփանյանը՝ Մայր դպրոցից. երեքն էլ` բարեխիղճ, հոգատար, իրենց գործին նվիրված մարդիկ:

Ծննդյան օրվա տոնական սեղանը,  կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության աջակցությամբ,  սիրով  պատրաստել էր արհեստների ավագ  դպրոցի խոհարարների խումբը՝  Զառա Ավետիսյան և ընկերներ:

Կարծում եմ` հիշարժան օր էր հոբելյարների համար:

Բոլորին ցանկանանք առողջություն, հաջողություն և երկար տարիների, նվիրումով աշխատանք: