• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը կարոտած Թոմին և նրա բարեմաղթանքը

Իմ շատ սիրելի կրթահամալիր, միայն թե իմանաս՝ որքան եմ քեզ կարոտում: Ճիշտ է, հանգամանքների բերումով ես այժմ այլ դպրոցում եմ սովորում, բայց իմ ողջ էությամբ շարունակում եմ մնալ սեբաստացի ու ով գիտի, միգուցե դեռ վերադառնամ իմ կրթահամալիր: Այսօր Սուրբ Ծննդի և Ամանորի կապակցությամբ ուզում եմ ջերմորեն շնորհավորել իմ սիրելի ընկեր Նունուֆարին, ընկեր Երանուհուն, ընկեր Լուսինեին ու իմ բոլոր-բոլոր ուսուցիչներին, ընկերներին ու ողջ կրթահամալիրին: Ցանկանալ առողջություն, երկար տարիների անհոգ ու երջանիկ կյանք, նորանոր ձեռքբերումներ ու բեղմնավոր ուսումնական տարի: Թող իմ կրթահամալիրը միշտ ամենաառաջադեմը լինի, ամենագրավիչն ու ամենատարբերվողը:

Ընդմիշտ ձեր՝ Թոմի Տիգրանյան