• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ենթակայքերի լավագույն նյութերը

Երկար փորփրելով կրթահամալիրի կայքի ենթակայքերը, ներկայացնում ենք յուրաքանչյուր ենթակայքից մեր կողմից ընտրված նյութը:

Միջին դպրոց - այստեղից ընտրել ենք Միխայիլ Գրիգորյանի նյութը: Առաջին անգամը չէ, որ Միխայիլն աչքի է ընկնում գեղեցիկ ու տպավորիչ ֆոտոշարքով, այս անգամ ձմեռային տեսարաններն իրոք տպավորիչ են:

Նոր դպրոց – այս շաբաթվա լավագույն նյութը մեր կարծիքով, Աննա Հայրոյան և ընկերներ, Նկարում ենք տոնածառն է:

Հիմնական դպրոց – Հիմնական դպրոցի սովորող Ալեն Սայադյանը ներկայացնում է սեփական ձեռքերով կատարած փորձը, որը կարող է որպես ուսումնական նյութ ծառայել:

Գեղարվեստի կրտսեր դպրոց – այս դեպքում ասում են օգտակարը համատեղում ենք հաճելիի հետ, Մանուշակ Աբրահամյան, ուրախ մարմնամարզություն:

Դպրոց-պարտեզ – Էլեն Ջանոյանը պատմում է, թե ինչպես է Սասնա Մհերը դառնում Առյուծաձև Մհեր:

Գեղարվեստի ավագ դպրոց – ՀՀ-ում անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը ՌԴ նախագահի այցն էր: Այս իրադարձությունը յուրովի է ներկայացնում Վահե Այվազյանը:

Արհեստների դպրոց-քոլեջ – միշտ հետաքրքիր է նայել, թե ինչպես են նկարում փոքրիկները, առավել ևս եթե նկարում են ոչ թե մատիտներով կամ ներկերով այլ…

Ավագ դպրոց-վարժարան – Անի Խաչատրյանը ներկայացնում է Երևանն առանց վարդագույն ակնոցների: Ֆիլմում տեղ գտած բոլոր նկարների հեղինակ հենց Անին է: Եկեք միանանք Անի կոչին` եկեք, միացեք, փոխենք միասին: