• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցեցի «Գնահատում և թեստավորում» թեմայով վերապատրաստմանը

Հոկտեմբերի 21-25-ը Երևան պլազայում մասնակցեցի Համաշխարհային բանկի կազմակերպած «Գնահատում և թեստավորում» թեմայով  վերապատրաստման սեմինարին, որը վարում էին անգլիացի պրոֆեսոր Բիլ Բոյլը և նրա օգնականը՝ Մարին: Վերապատրաստմանը մասնակցում էին Երևան քաղաքից և ՀՀ մարզերից 25 մարդ. դասավանդողներ, դպրոցի տնօրեններ և փոխտնօրեններ:

Սեմինարի տևողությունը  երկար էր. 10.00-17.00, բայց քանի որ դրանք կազմակերպված էին կենդանի, գործնական աշխատանքներով և զուգորդվում էին համեղ ճաշի և սուրճի ընդմիջումներով, օրը թեթև էր անցնում:

Սեմինարում առանցքայինը դասարանային գնահատման «գործիքաակազմի» ութ մեթոդների կամ ռազմավարություննեի ներկայացումն էր. տարբերակում, դիտարկում, ուղղորդվող խմբի մեթոդ, ուսուցչի և աշակերտի համատեղ աշխատանք (սովորելուն նպատակաուղղված համատեղ աշխատանք), ինքնակարգավորվող ուսումնառություն (սովորողի ինքնուրույնություն), երկխոսություն և տրամախոսություն, անդրադարձող պլանավորում (դասի գնահատում), վերլուծություն և հետադարձ կապ

Մյուս աշխատանքները պտտվում էին ներկայացված գործիքակազմի շուրջը:

Ամեն անգամ ներկայացվող տեսական նյութին հետևում էր գործնական-խմբային աշխատանք , որը ամփոփվում էր ներկայացումով: Դրան հետևում էր քննարումը: Հետաքրքիր էր լսել այլ գործընկեր-դասավանդողների տեսակետները:

Ներկայավեցին  դասապրոցեսի բաղկացուցիչները. դասարանային (ուսուցանող) ուսուցում, ուսումնառություն և գնահատում: Քննարկվեցին դասնարանում (ընթաացիկ) գնահատման նպատակները. գնահատման առանցքային կարևորությունն ուսուցման և ուսումնառության արդյունավետության ապահովման հարցում, գնահատումը  դասի ողջ ընթացքում, որ կատարվում է ուսուցչի և աշակերտի համատեղ աշխատանքի միջոցով: Խոսվեց այն մասին, որ գնահատումը պետք է նպաստի դասավոնդողի պատկերացմանը, թե սովորողներն ինչ են մտածում և ինչ են կարողանում անել: Գնահատումը պետք է օգնի աշակերտների ուժեղ կողմերը, թյուրըմբռնումները և սովորելու դժվարությունները վերլուծելու գործում, այն պետք է հնարավորություն տա դասավոնդողին հաջորդ նպատակահարմար ուսումնառության փորձն ապահովել սովորողի համար:

Վերապատրաստումների երկրորդ և երրորդ փուլերը նախատեսվում են 2014 թվականի հունվար, մարտ ամիսներին: