• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2013թ. աշնանային ակումբային ճամբար «Գանձասարում»

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված՝ պատանեկան ակումբների ամենամյա աշնանային ստեղծագործական հավաքը, ինչպես 2012-ին, կկազմակերպվի Արցախում՝ «Գանձասար» ճամբարում։ Ի պատասխան կրթահամալիրի տնօրենի նամակի՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարը ուղարկել է իր հավաստումը և համապատասխան հրահանգներ տվել։ 2013թ. հոկտեմբերի 21-28-ը «Գանձասարում» կրթահամալիրի բաց ակումբների, հանրապետության գործընկեր դպրոցների, արցախցի  սովորողները իրենց ուսուցիչների հետ նոր ուսումնական նախագծեր կմշակեն և կիրականացնեն, ուսումնական-հայրենագիտական, ստեղծագործական աշխատանքով կզբաղվեն։ Ակումբայինճամբարի նախապատրաստական աշխատանքն սկսված է. սպասենք ճամբարի հաստատված ծրագրին և նախապատրաստական աշխատանքի լուսաբանմանը։ 

AttachmentSize
Image icon artsakh.jpeg228.63 KB
PDF icon 13-09-363.pdf203.39 KB