• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացիներն արտագնա աշխատանքների

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշնանային հավաքի երրորդ օրը` սեպտեմբերի 28-ին, սովորողներն ու դասավանդողները տարբեր խմբերի բաժանվեցին եւ ուղեւորվեցին հանրապետության տարբեր մարզեր, դպրոցներում եւ կրթօջախներում արտագնա կլոր սեղաններ անցկացնելու նպատակով: 
Արտագնա կլոր սեղաններ անցկացնելու համար ընտրված վայրերը` Գեղամավան, Չարենցավան, Օրգով-Տեղեր, Սևան քաղաքի թիվ 1 դպրոց, Իջևան քաղաքի թիվ 1 դպրոց, Աշտարակի թ. 2 եւ եւ թիվ 182 դպրոցներ, Արզականի միջնակարգ դպրոց:
 
Սա հետաքրքիր եւ արդյունավետ փորձ է` դպրոցականներին իրենց հասակակիցների կրթական միջավայրերին ծանոթացնելու, տեղեկատվություն փոխանակելու, շփվելու եւ նախագծային կրթության գաղփարը տարածելու առումով: Բացի այդ, արտագնա պարաապմունքներն ու նախագծային այլ աշխատանքներ սոովորոողներին հնարավորություն են ընձեեռում լայնացնել մտահորիզոնը, ծանոթանալ իրենց երկրին, հայրենիքին, նրա բնությանը, մշակույթին, առնչվել բարբառներին, հանդիպել մարդկանց: Արտագնա կլոր սեղանների աշխատանքներին մասնակցելուց հետո կրթահամալիրի սաները վերադարձել են հարուստ տպավորություններով եւ դրանք գրել կրթահամալիրի կայքի իրենց դպրոոցների ենթակայքերում եւ անձնական բլոգներում: 
 
«Աշնանային ամենամյա հավաքի երրորդ օրը մեկնեցինք Գեղարքունիքի մարզ: Սպասում էինք, որ մեզ շատ ջերմ կընդունեն, բայց այսքա՞ն…»,- գրում է Ելենա Սարգսյանը:
 
Արտագնա կլոր սեղանի մեկ այլ մասնակից, Լիլիթ Աղաջանյանը գրում է. «Էկո-հայրենագիտական ակումբ և Քոլեջ արհեստների դպրոց: Բավականին տարբեր, բայց միաժամանակ հետաքրքիր խմբով էինք: Ուղևորվեցինք Մեծամորի ավագ դպրոց: Կլոր սեղանին ներկայացրեցինք տարբեր նախագծեր, որոնք իրականացնում ենք մեր կրթահամալիրում»: 
 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն էլ իր հերթին «Կոմիտասյան օրեր» նախագծով շրջում է Հայաստանի մարզերում, այցելում պատմամշակութային կենտրոններ, հանդիպում երկրի բնակչության հետ` փոքր ու մեծ բնակավայրերում, Կոմիտասի ջանքով փրկված ու մշակված ժողովրդական եւ հոգեւոր երգերը տարածելու առաքելությամբ: 
Արտագնա կլոր սեղանի կազմակերպման օրը` սեպտեմբերի 28-29-ին, երգչախումբը մեկնել էր Վայոց ձոր եւ Գեղարքունիք, հետեւյալ երթուղով` Երևան-Արենի-Նորավանք-Եղեգնաձոր-Գլաձոր-Վերնաշեն-Մալիշկա-Եղեգնաձոր-Գետափ-Հերմոն: Վերադարձը՝ Եղեգիս-Սելիմի լեռնանցք-Գեղհովիտ-Հայրիվան-Սևան-Երևան երթուղով: 
Սեպտեմբերի 28-ին երգչախումբը հանդես է եկել Արենիի եկեղեցում,  Նորավանքում,Թանահատում, Սուրբ Խաչում` հոգեւոր երգերով: Նույն օրը եղել է համերգ Եղեգնաձորի մշակույթի պալատում:
Սեպտեմբերի 29-ին  հոգևոր երգերով հանդես է եկել Եղեգիսի Ցախաց քարում, մասնակցել  Սելիմի քարավանատան բակում կազմակերպված տոնախմբությանը: Հոգևոր երգեր է երգել Գեղհովիտի հին գերեզմանատան եկեղեցում` Կոմիտաս: 
Երգչախումբն այցելել է նաեւ  Վազգենյան դպրանոց, երգել  հոգեւոր երգեր` դպրանոցի արական քառաձայն երգչախմբի հետ, Սևանավանքում: