• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԴՐՎԱԳՆԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ.

ԴՐՎԱԳՆԵՐ   ԿՈՄԻՏԱՍԻ    ԿՅԱՆՔԻՑ.

Դանիլ  Վարուժանը  Կոմիտասի  մոտ.

 

 Համերգներից հոգնած  կոմիտասը ուզում  էր  մի քանի  օրով  առանձնանալ,  հանգիստ  տալ  իր հոգուն:  Մի  քանի  ամիս  էր, որ  Կոմիտասը  վերադարձել  էր  Էջմիածինից:    Արդեն երեկո էր, երբ  աշակերտներից մեկը , հայտնեց  որ  հեռախոսով  իրեն են  խնդրում,  Կոմիտասը ուզում  էր  ննջել, սակայն  դժկամությամբ վեր կացավ  ու  վերցրեց   հեռախոսը, 

_ Հայր  Կոմիտաս  Դանիել   Վարուժանն է:

-Օ  Վարուժան  դու  ես, ասաց  Կոմիտասը:

Կես ժամ  անց  Վարուժանը  արդեն Կոմիտասի մոտ  կանգնած  էր:

-Հայր Կոմիտաս , ես  հիացած   եմ,  Ձեր  վերջին համերգից  հատկապես,  <Լոռվա  Գութաներգի>  համար:

_ Կոմիտասը համբուրեց  Վարուժանին, հատո աղոթքի նման  մրմնջաց:

-Տեր աստված, մեր ժողովրդին տվել ես  տաղանդներ, հանճարներ, սակայն,  ավաղ  երբեք  բախտավորություն:

Նրանք  խոսեցին  ստեղծված քաղաքական իրավիճակի  մասին:  Շուտով նրանց միացավ   Փանոսը,  հայտնի  նկարիչը:

-Մաղթենք,որ  հյուսիսի  մեր հովանավորը վերջնականապես  կհաղթի –հառաչեց  Կոմիտասը:

-Ամենքս  էլ  այդ  հույսով  կապրինք  ասաց  Վարուժանը: Հետո  շարունակեց. Մեզ պոլսաբնակ  մտավորականներուս ներելի չէ,  որ լոկ  սպասողական  դրության  մեջ, անտարբեր  մեր  հին  երգը  երգենք,  <<Կռունկ,  մեր  աշխարհեն  խաբրիկ  մը չունիս…>>: Իսկ  մեր  գավառի  հայությունը,  աչքերը  դեպի  մեզ  հառած,  կերգե<<կռունկ, Բոսֆորի ափերեն խաբրիկ մը չունիս…>>:

-Կեցցես Վարուժան , բացականչեց  Փանոսը:

-Օրինակ դուն, սիրելի  վարպետ, ինչ  գործ  ունես  այստեղ Բոսֆորի ափերուն  վրա, ուր  արդեն  կվխտան  ամեն  ազգի նկարիչներ: Թողեր եկեր ես Վանն  ու  Վասպուրական աշխարհը,  Բզնունյաց ծովն  ու   Ախթամարը, Վարագն  ու  Սիփանը…

-Իրավացի ես,  Վարուժան, շատ իրավացի,  բայց, ավաղ…

-Կհասկանամ  քեզ, Փանոս, իսկ  դուն,  ինչու, զիս չես հանդիմաներ, ըսելով, որ  թողեր եմ  իմ  գյուղն  ու  գավառը…

-Բայց  սիրելի  Վարուժան,-ասաց  Կոմիտասը ժըպտագին,-քո քնարի  ձայնին  բովանդակ  հայությունն  է  ունկնդիր:

-Շնորհակալ եմ   ձեր  բարձր  գնահատանքին  համար,  հայր  Կոմիտաս, սակայն  ես ներքնապես   գոհ չեմ  ինձմե,  պակասը  կզգամ  հզոր  ներշնչման:  Իսկ երբ  ունկնդիր  եղա ձեր հոյակապ  գութաներգության,  իմ  դիմաց  պատկերցրած գտա մեր  բովանդակ  գյուղաշխարհը, ուրկե  կլսեինք  մեր  հողին  ու  մշակին  <<խորհուրդ  խորինը>>:  Ես  գյուղացի  բանաստեղծս,  այդ  արտասովոր  տպավորության  կպարտիմ  երկար ժամանակ ի  վեր  իմ  երազած  << Հացին  երգը>>քերթվածներու շարքին  առաջնեկը  <<Հերկերը>>, զոր  գրի  առի  նույն գիշերն  իսկ…

ՈՒ  բաճկոնի  ներքին  գրպանից  հանեց  մի  տետրակ և սկսեց  կարդալ. Իր   Հերկեր  բանաստեղծությունը:  Կարդալուց  հետո  Վարուժանը  փակեց  տետրը:

-Ապրես,  Վարուժան ջան,- գոչեց  Կոմիտասն  ու  ջերմագին  փաթաթվեց  նրան:  Երկուսի աչքերում  էլ   արտասուք կար,   երանության  արտասուք:

-Հայր  Կոմիտաս,- ասաց   Վարուժանը,-կարծեմ այժմ  արդեն  ժամանակն է  գավառական  գրականության զարգացման կենսական  հարցով  զբաղվելու,  ավելի  հանգամանորեն և  բազմակողմանի  ծրագրով: 

Կոմիտասը  համամիտ  եղավ:  Որոշեցին  ժողովի  հրավիրել  հայտնի  հայտնի  գրողներին   և  մտավորականներին: