• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դրվագներ Կոմիտասի կյանքից

Օրփեոսը Կոստանդնուպոլսում

ԿՈՍՏԱՆԴՆՈՊՈԼԻՍԸ  19-րդ դարի վերջին նորից դարցել էր վիթխարի մի կրկես, ուր գալիս էին աշխարհի բոլոր ծայրերից և ներկայացնում էին իրենց արվեստը: ՈՒ ահա մի օր այդ հսկա քաղաք մտավ մի Օրփեոս՝գեղջկական սրինգը շրթներին: Նա եկել էր հեռավոր Արարտի ստորոտում կառուցված հնամենի մի վանքից, եկել էր առասպելական մի աստվածության նման իր նվագով նվաճելու Կ. Պոլիսը : Այդ Օրփեոսը Կոմիտաս վարդպետն էր՝սևազգեստ մարգարե նիհար, ջղուտ, դեմքը շրջանակված սև մորուքով, աչքերը խորսույզ, որոնց մեջ կայցկլտում էր արաշխական հուրը: Նա գնաց մի պանդոկ, որի լուսամուտից նայեց վիթխարի քաղաքի շինություններին: Հանկարծ դուռը թակեցին:

            _ Մտեք, -ասաց կոմիտասը : Եկողը Լևոնն էր, Էջմիածնի Գևորգյն ճեմարանի նախկին սաներից:

Հայր Կոմիտս, դու արդեն Պոլսում, և այպես անշշուկ: Այդ դու ես Լևոն ջան բացականչեց Կոմիտսը և մտերիմները փաթաթվեցին,  Հայր Կոմիտաս, դու ճիշտ ժամանակին եկար, մենք հացի չափ կարիք ունեինք քեզ նման մի առաքյալի:

            _ Ախր ինչով, իմ գեղջուկ երգերով, - ժպտագին հարցրեց Կոմիտասը:

-         Այո, հենց այդ  քո  Գեղջուկ երգերով, որովհետև այժմ պոլսահայությունը, իրարամերժ խմբերի բաժանված, կուսակցական սնոտի վեճերով է տարածված, որովհետև փառամոլ ամբոխավարներն են իշխում հրապարակում, որոնք բեմերից ու մամուլի էջերից միմյանց դեմ ատելության թույնով են վարակում ոչ միայն Պոլսահայությանը , այլ նաև գավառների մեջ ապրող դժբախտ  Հայությանը:

-         Այդ զրույցից հետո, Կոմիտասը որոշեց հանդիպել իր ուսուցչին՝ ժառանգավորաց վարժարանում իրեն դասավանդող Մաղաքիա  Օրմանյանին :

-         Օրմանյանը ապրում էր մի պառավ ազգականուհու մոտ, բոլորովին մեկուսացած: Որոշված ժամին Կոմիտասը սրտատրոփ հնչեցրեց նրա դռան զանգը: Բացողը ինքը՝ Օրմանյան սրբազանն էր, հայոց նախկին պատրիարքը, համակ սպիտակ պարեգոտով, որն այնքան ներդաշնակում էր նրա ալեփառ կերպարանքին:

-         Ողջունելով իր ուսուցչին , Կոմիտասը գլուխը խոնարհեց աջ համբյուրի համար, սակայն պատկառելի ծերունին, թևերը լայնորեն տարածած, ողջագուրեց նրան ու համբուրեց ճակատը:

-         -Երջանիկ եմ, որ հիշեցիր ինձ,որ սիրելի իմ Կոմիտաս,- ասաց Օրմանյանը-դե, նստի դիմացս, որ տարիներու կարոտը առնեմ: Այդպես նրանք երկար զրուցեցին:

-         Կոմիտասը հրաժեշտ տվեց իր ուսուցչին:

-         ԱՌԱՔԵԼ ՊԱՏՐԻԿ